Լևոն Արոնյան. «Այժմ ամեն ինչ այլ է լինելու»
СПОРТՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի առաջատար շախմատիստ, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի մամուլի ասուլիսը։
«Շատ եմ մասնակցել աշխարհի գավաթի մրցաշարին, այս անգամ լարվածություն չկար։ Ես գիտեի, որ անպայման կհաղթեմ։ Շատ դժվար էր, լարվածություն կար, որին կարողացա դիմանալ: Արագ շախմատի և բլիցի խաղերը շատ բարդ էին: Ամբիցիաների խնդիր երբեք չեմ ունեցել։ Հավակնորդների մրցաշարերում լավ հանդես չեմ եկել, այժմ ամեն ինչ այլ է լինելու։ Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ խաղը համեմատում են Տիգրան Պետրոսյանի հետ։ Միշտ փորձել եմ նմանվել նրան, որոնել եմ այդ ճանապարհները։ Այո, մեր ոճերը նման են, բայց ես մի փոքր տաքարյուն եմ, ինչը խանգարել է ինձ։ Ո՞րն է իմ հաջողության գրավականը. երևի թե այն, երբ վատ տարվանից հետո ամեն ինչ ավելի լավ ես իմանում։ Հասկանում ես, թե ովքեր են հավատում քեզ։ Փետրվարին, երբ եկա տուն, Արիանան ասաց՝ կամ սա պետք է անես, կամ սա։ Շատ բան փոխվեց, ձգտելու եմ շարունակել։ Դեռ չեմ մտածել այն մասին, թե ինչպես եմ ծախսելու պարգևավճարը: Սկզբում պարտքերս կտամ, մյուսները թող սպասեն»,– նշեց Լևոն Արոնյանը: