ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ОБЩЕСТВОԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին եւ արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է, որ մարդկության դեմ կատարված ոճրագործությունը երբեք չպետք է մոռանալ եւ հավելել. «Մոլորակի յուրաքանյուր մարդ պարտավոր է այցելել այս թանգարան, որպեսզի հիշի եւ չմոռանա տեղի ունեցածը»։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



