Շարմազանովը վրացի գործընկերներին մտահոգություն է հայտնել Ջավախքում ոստիկանների կողմից հայերին ծեծելու դեպքի առնչությամբ
ОБЩЕСТВОՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Ջավախքում հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի առնչությամբ։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրասենյակից։
ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել:
Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Լարվածությունն աճել է բնակիչների և ոստիկանների միջև, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծի են ենթարկել հայերին։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



