Կատալոնիայի անկախության դեպքում «Բարսելոնան» կարող է միանալ անգլիական Պրեմիեր լիգային
СПОРТԼարվածությունը մեծանում է Իսպանիայի հյուսիարևմտյան շրջանում, քանի որ Կատալոնիան պայքարում է անկախության հանրաքվե անցկացնելու համար:
Ինչպես նշում է Business Insider-ըմ, երկարատև քննարկումներից և բազմաթիվ որոշումներից հետո իր խոսքն է ասել նաև ինքնավար մարզի սպորտի նախարարը՝ նշելով, որ անկախությունը հսկայական ազդեցություն կունենա աշխարհի ամենահարուստ և առաջատար ֆուտբոլային թիմերից մեկի՝ «Բարսելոնայի» վրա։
Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիգերասի խոսքով՝ անկախության դեպքում «Բարսելոնա» ազատ կլինի որոշում կայացնելու և միանալու որևէ այլ երկրի ֆուտբոլային առաջնությանը, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգային: Դա վերաբերում է նաև մյուս երկու կատալոնական ակումբին՝ «Էսպանյոլին» և «Խիրոնային», որոնք ներկայանում են Իսպանիայի Լա լիգայում:
Այլ խոսքով ասած, կատալոնական ֆուտբոլային ակումբներն ազատ գոծակալների կդառնան և իրենք կորոշեն իրենց հետագա ճակատագիրը: