Երևանյան հաճելի զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են տարաբնույթ սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը Տարեցների միջազգային օրվա առթիվ էր:
Հոկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը շուրջ 50 տարեց երևանցիների համար «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով կազմակերպել էր տոնական զբոսանք մայրաքաղաքի տեսարժան վայրերով: Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել հաճելի անակնկալի և իրենց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



