Վիգեն Սարգսյանը հերքում է իր և Մովսես Հակոբյանի լարված հարաբերությունների մասին լուրերը
ПОЛИТИКАՀայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե լարված հարաբերություններ ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ցանկացած պաշտոնյա նշանակման պահից ենթադրվում է, որ մի օր պետք է լքի իր պաշտոնը, բայց երբ խոսքը վերաբերում է զինված ուժերին և բանակին, ցանկալի է զերծ մնալ հորինված պատմություններից:
«Այդ հորինված պատմություններն անառողջ մթնոլորտ են ձևավորում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նախարարը:
Նա հավելեց, որ ինքը շատ հարգում է խոսքի ազատությունը, սակայն նշեց, որ նախարարի պաշտոնի նկարագության մեջ չի մտնում ֆանտազիաներ մեկնաբանելը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



