Լաս Վեգասում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի, վիրավորներից 150–ի վիճակը ծայրահեղ ծանր է
МЕЖДУНАРОДНОЕԼաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 58-ի, այս մասին գրում է abcnews.go.com -ը:
Նշվում է, որ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 515 տուժած, տեղի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին շտապել մոտակա հիվանդանոցներ և արյուն հանձնել՝ տուժածներին օգնելու համար:
Հայտնի է, որ 515 վիրավորներից 150-ի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան տասնյակ մարդկանց սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար:
Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



