Երեք օրում 33 ավտովթար է գրանցվել. մահացել է 4, վիրավորվել 48 մարդ
ОБЩЕСТВОԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 27-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 10, խարդախության 7, խուլիգանության 3, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ հարկերից խուսափելու 2-ական ու դրամանենգության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 5 եւ կողոպուտի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 48-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



