Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարապետյանը օգտվում է Սարգսյանի լռությունից

ПОЛИТИКА
 Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակը հատկանշական դարձավ առաջին դեմքի կողմից հնարավորինս շատ լռելու փաստով: Լինելով ստվերային տիպի գործիչ, ժամանակին նաև համարվելով գորշ կարդինալ, Սերժ Սարգսյանն այդպես էլ դուրս չեկավ այդ գործելաոճից, չնայած նրան, որ նախագահի պաշտոնը ենթադրում է հրապարակային ակտիվ խոսք: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին խոսքի պակաս չեղավ:
 
Այնպես ստացվեց, որ նրա իշխանության տարիներին էլեկտրոնային մեդիաներն ու սոցցանցներն ակտիվացան այնպիսի տեմպերով, որ հիմա բոլորն են խոսք ասում՝ ամեն առիթով: Բայց հասարակությունն այդպես էլ իր համար կարևոր պահերի չիմացավ, թե ի վերջո ինչ է մտածում Սարգսյանը: Բացի արտերկրա այցերից, Հայաստանում պաշտոնական միջոցառումներից և մեկ երկու ստերիլ ասուլիսից, Սերժ Սարգսյանին լսելու հնարավորություն հասարակությունը չունեցավ: Պատահական չէ, որ ցանկացած սոցիալական լարվածության դեպքում ՝ կլիներ դա ապրիլյան պատերազմ, հուլիսյան ճգնաժամ, թե մեկ այլ բան, բոլորը, թե Սարգսյանի համակիրները, թե հակակիրները սպասում էին նրա որևէ խոսքի: Որն այդպես էլ չեղավ, այսինքն եղավ, բայց եղավ շատ ուշ, երբ լարվածությունն արդեն անցել էր:
 
Առաջին դեմքի խոսքի հանդեպ այս հանրային պահանջարկը երկու հիմք ունի: Ժամանակակից աշխարհը թափանցիկություն է ձեռք բերում ամեն օր: Այլևս ամեն ինչ հրապարակային է ու հանրային: Եվ չնայած Հայաստանում չենք կարող խոսել ժողովրդավարական իդեալական համակարգի գոյության մասին, բայց նաև բռնապետության մասին չենք կարող խոսել: Եվ նրանք ովքեր ի պաշտոնե պիտի խոսեն, բայց լռում են, հայտնվում են թափանցիկության կարմիր գծից այն կողմ՝ կասկածամտության թիրախի տակ: Մյուս կողմը ՝ լինելով հետտոտալիտար հասարակարգ, ժառանգելով սովետական քաղաքական համակարգի որոշ ավանդույթներ, հայաստանյան հասարակության քաղաքական էմոցիաները անձնակենտրոն են: Թե ընդդիմության, թե իշխանության հանդեպ սպասումներն ու քննադատությունները վերագրվում են մեկ անձի ՝ ամենաուժեղին, ամենաքննարկվողին, ամենախարիզմատիկին: Ընդդիմության դեպքում պատկերը որոշակիորեն պարզ էր՝ տարբեր տարիների, տարբեր գործիչներ: Իշխանության դեպքում, սակայն, հասարակությն անձնակենտրոն թիրախավորումը բախվում էր պատի, որովհետև Սերժ Սարգսյանն այդ սպասումներին չէր արձագանքում:
 
Հասարակության սպասումը Սարգսյանին երբևէ չի հուզել, նա խոսել է այն ժամանակ, երբ ցանկացել է, լռել է այն ժամանակ, երբ անշուշտ կրկին ցանկացել է: Թե հասարակությունը, թե Սերժ Սարգսյանը վերջինիս այդպես էլ նախագահ չընկալեցին: Խոսքը ոչ թե ընտրական գործընթացներով պայմանավորված լեգիտիմության դեֆիցիտի կամ սոցիալ-տնտեսական վիճակից բխող դժգոհության մասին է: Խոսքը բացառապես առաջին դեմք-հասարակություն հեռահար երկխոսության, խոսք ու զրույցի, հրապարակայանության բացակայության մասին է:
 
Դժվար է ասել ՝ Կարեն Կարապետյանին հուշել են քաղաքական խոսքի վակուումի մասին, թե նա ինքն է գլխի ընկել՝ ինտուիցիայով կամ հոտառությամբ: Բայց նա լավ ըմբռնել է այդ վակուումը, ըմբռնել է այդ վակուումը լցնելու ձևը: Եվ, ըստ էության, հասարակական ընկալումներում շնորհիվ իր ակտիվ խոսքի և այդ խոսքի մեդիատարածման դարձել է հենց այն, ինչ տաս տարի համառորեն Սերժ Սարգսյանը չէր դառնում: Հայաստան-Սփյուռք համաժողովն այդ ամենի վառ ապացույցն էր: Համաժողովի նախաձեռնողն ու շահառուն Սարգսյանն էր, բայց գլխավոր աստղը դարձավ Կարապետյանը ՝ մեկ այլ աստղի ՝ Գարո Փայլանի հետ կարճ, «ոտի վրա» կազմակերպված առանձնազրույցի շնորհիվ: Կեղծ է, թե անկեղծ Կարապետյանի այս հանրային ակտիվությունը, նրա խոսքում գերակշռում է ճշմարտությունը, թե պարզապես նա լավ է ըմբռնել տեխնոլոգիան ու չարաշահում է այն. սրանք հռետորական հարցեր են կամ հարցեր են, որոնք կարող են հուզել նեղ մասնագետներին: Հասարակությանը սրանք չեն հուզում: Բայց Կարապետյան օգտագործում է Սերժ Սարգսյանի կողմից բաց թողնված դաշտը:
 
Հ.Գ. Հանրապետականները, որոնք Սերժ Սարգսյանի հետագա կառավարման կողմնակիցներ են, անուղղակիորեն, տարբեր առիթներով սկսել են խոսել այն մասին, որ պետական գործիչը չպիտի մտածի սիրո մասին, նա պետք է իր գործն անի: Սա տողատակով քննադատություն է Կարապետյանին, ով ջանք չի խնայում հասարակության սիրելին դառնալու համար և առայժմ դա անում է բավականին արդյունավետ: Նախակարապետյանական ՀՀԿ-ում կար հստակ պայմանավորվածություն ՝ հասարակությանը չներգրավվել քաղաքական գործընթացների մեջ և հարցերը լուծել բացառապես ներքին կարգով ՝ փակ կոնսենսուսներ, քննարկումներ, վերնախավի շրջանակներից ներքին խոհանոցի հարցերը դուրս չբերել: Կարապետյանը խախտում է այս տաբուն, և փաստացի օգտագործում հանրային համակրանքը յուր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար:
 
Լևոն Մարգարյան
«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции