Գարեթ Բեյլը չի օգնի Ուելսի հավաքականին Վրաստանի և Իռլանդիայի հետ խաղերում
СПОРТ«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի օգնի Ուելսի հավաքականին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մնացած երկու խաղերում՝ Վրաստանի (հոկտեմբերի 6) և Իռլանդիայի հետ (հոկտեմբերի 9):
Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը: Սակայն 28-ամյա ֆուտբոլիստի բացակայության պատճառը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք՝ Ուելսի հավաքականը անցկացրած 8 խաղերից հետո 14 միավոր է վաստակել և զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսաի 2-րդ հորիզոնականը՝ հավակնելով մասնակցելու Ռուսաստանում անցկացվելիք առաջնությանը:
Նշենք՝ Բեյլը որակավորման 7 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



