Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսպասարկեն սլովեն մրցավարները
СПОРТՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան խաղը կսպասարկեն սլովեն մրցավարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 5-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա 2018 թ. աշխարհի առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Օգնականներն են Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա):
http://armenpress.am/arm/news/907654/
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



