Սոչիում մոտ հազար մարդ է տարհանվել կայարանից՝ ականապատման մասին ահազանգի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՍոչիի «Ադլեր» երկաթուղային կայարանի տարածքից մոտ հազար մարդ է տարհանվել հնարավոր ականապատման մասին հեռախոսազանգից հետո, գրում է gazeta.ru-ն:
Ականապատման մասին ահազանգը ստացվել է մոտ 17:00-ին, 10-15 րոպեի ընթացքում կայարանի տարածքից տարհանվել է մոտ հազար մարդ, դա անձնակազմն է և ուղևորները, հիմնականում հանգստացողներ, ովքեր վերադառնում էին Սոչիի հանգստավայրերից։
«Բացի այդ, մոտ կես ժամով հետաձգվել է երեք ուղևորատար գնացք: Երկաթուղային կայարանի և դրան հարակից տարածքների ստուգման ընթացքում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել»,- պատմել է իրավապահ մարմիններում լրատվամիջոցների աղբյուրը:
Այժմ իրականացվում են զանգը կատարող անձի որոնողական աշխատանքներ:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



