Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինձ չեն կարող կալանավորել. Գոհար Հարությունյանը տալիս է դատական գործի համար մեղավոր պաշտոնյայի անունը

ИНТЕРВЬЮ

Asekose.am-ը գրում է. Այսօր մամուլում հայտնվել է մի հրապարակում, ըստ որի՝ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը, վրդովված այդ հանգամանքից, որ սեպտեմբերի 24-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը՝ չնայած  դատական գործընթացին և դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձևով օգտագործելն արգելելուն, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։

Այս առիթով, Asekose.am-ը կապ հաստատեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանի հետ, ով պարզաբանեց. «Սա իմ անձնական դատական պրոցեսը չէ, սա հիմնադրամինն է, որի տնօրենին է ուղղված դատական գործը: Արդեն հոգնել եմ այս ամեն ինչից, ինքս մեծ աշխատանք եմ կատարել՝ փորձելով վերականգնել մրցույթը»,- ասաց Գոհար

Հարությունյանը՝ հավելելով. «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է ես պատասխան տամ այս ամեն ինչի համար, ինչո՞ւ պետք է ես պատասխանեմ լրատվամիջոցների բոլոր հարցադրումներին, չէ՞ որ կա հիմնադրամի տնօրենը՝ Կարեն Արիստակեսյանը, ով ամեն ինչի տակ ստորագրում է, ես ընդամենը մրցույթի նախագահն եմ»: Գոհար Հարությունյանի խոսքով՝ այս պահին Կարեն Արիստակեսյանը խուսափում է որևէ պատասխանատվությունից. «Նա պաշտոնյա է, «Սարդարապատ» թանգարանի տնօրենն է, Մշակույթի նախկին փոխնախարարն է, նրա անունը բացարձակ ոչ մի տեղ չի շոշափվում, փոխարենն անընդհատ իմ անունն է շոշափվում: Ոչ մի տեղ չի գրվում, որ Կարեն Արիստակեսյանն առհասարակ իրավունք չունի հասարակական գործունեություն ծավալելու»,- նկատեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը: Վերջինս անդրադարձավ նաև մամուլում շոշափվող այն տեղեկությանը, որ ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով. «Նշվում է, որ որպես փոխհատուցում՝ պետք է վճարեմ իմ աշխատավարձի հազարապատիկը, բայց չէ ՞որ ես իմ սեփական միջոցներն եմ ներդրել այս մրցույթը նորից վերականգնելու համար: Եթե ինչ-որ մի տեղ գրված է, որ տվյալ մրցույթի շրջանակներում ես աշխատավարձ եմ ունեցել, թող գան ու վերցնեն դրա հազարապատիկը: Ի տարբերություն Կարեն Արիստակեսյանի՝ ես ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել այս ամենի մեջ, հակառակը, իմ ընտանեկան գումարներից եմ օգտագործել մրցույթի կազմակերպման և իրագործման հարցում»,- շեշտեց Գոհար Հարությունյանը՝ ավելացնելով. «Ինձ շատ հետաքրքիր է, թե «Միսս Արմենիա»-ի համար ինչ է արել Կարեն Արիստակեսյանը, ով ամեն վայրկյան ոստիկանություն է գնում: Նա ոչինչ չի արել, ես եմ ամեն ինչ կազմակերպել, ինչի արդյունքում հասկացա, որ մեր հասարակությունը շատ հետաքրքրված է այս մրցույթով, պարզապես նրանց մեջ փոքր- ինչ ագրեսիա է կուտակված մրցույթի հանդեպ: Բայց եթե շարունակական լինի «Միսս Արմենիա»-ն, ամեն տարի կազմակերպվի, ապա դա էլ կանցնի ժամանակի ընթացքում»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց մրցույթի ղեկավարը: Իսկ հարցին, թե ըստ իրեն՝ հասարակության ագրեսիան տվյալ դեպքում արդյո՞ք անտեղի էր՝ հաշվի առնելով մրցույթի հեռարձակման ժամանակ տեղի ունեցած կիքսերը, Գոհար Հարությունյանը պատասխանեց. «Իսկ կարո՞ղ եք ասել, թե վերջին անգամ երբ է մեր Հանրապետությունում ինչ-որ մի բան հեռարձակվել ուղիղ եթերով: Բնականաբար, մենք գիտակցում էինք, որ եթե մրցույթը լինելու է ուղիղ եթերում, ապա դա արդեն ռիսկային կարող է լինել: Իսկ որտե՞ղ կիքսեր չեն լինում, էլ ո՞նց կլինի՝ ծրարն ընկավ հաղորդավարի ձեռքից: Այսինքն՝ մի փոքր չափազանցված են խոսակցությունները, բայց դե դրանց էլ եմ ես նորմալ վերաբերում, թող խոսեն, մեր ժողովուրդն է»,- ժպիտով ասաց Գոհար Հարությունյանը: Իսկ վերջում հետաքրքրվելով, թե, այնուամենայնիվ, ինչ պրոցեսի մեջ է այս պահին մրցույթի հեղինակային իրավունքներին առնչվող վերսկսած դատական գործընթացը, Գոհարն ասաց, որ ինքն անձամբ ոչնչով չի զբաղվում. «Սա մի ամբողջ կառույց է, հիմնադրամ, որտեղ կա տնօրենների խորհուրդ, կա իրավաբան. նրանք են զբաղվում այս հարցով: Ես միայն կենտրոնացած էի բուն մրցույթի վրա, ինձ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, կարիք էլ չունեմ դրա մասին մտածելու: Բայց նշեմ նաև, որ այս հարցով զբաղվող իրավաբաններն ասում են, որ ես հանգիստ լինեմ, ամեն ինչ կշտկվի: Ինձ  ոչ կարող են կալանավորել, ոչ էլ՝ տուգանել, ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել»,- Asekose.am-ի հետ զրույցում եզրափակեց Գոհար Հարությունյանը: 

Источник:՝ https://jamanc.xohanoc.am/hy/post/6783
© jamanc.xohanoc.am

Трамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах