Երեւանի Հանրապետության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОԵրեւանի Հանրապետության 79 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է մեկ ժամ առաջ։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանց մեկ ժամ անց հաջողվել է հանգցնել բնակարանում բռնկված հրդեհը։
Հրդեհը սկսվել է շենքի հինգերորդ հարկի բնակարանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ բարձր ձայն են լսել, դուրս են եկել եւ նկատել են կրակը, ահազանգել փրկարար ծառայություն։ Այդ պահին բնակարանում ոչ ոք չի եղել։
Թե ինչից է բռնկվել հրդեհը, մեզ հետ զրույցում ԱԻՆ աշխատակիցները չասացին՝ նշելով, որ դեռ պարզ չէ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



