Լավրովն ու Քերրին՝ «հայրենասեր ընդդիմության» մասնակցությամբ Սիրիայի խնդրի կարգավորման մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են իշխանությունների հայրենասեր ընդդիմության մասնակցությամբ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարները: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները սիրիական հարցով հեռախոսզրույց են ունեցել շաբաթ: Իսկ ուրբաթ Լավրով ու Քերրին այդ հարցով հանդիպել են Վիեննայում, որոնց այնուհետեւ միացել են Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ադել ալ-Ջուբեյրը եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
Լավրովի խոսքով, ավստրիական մայրաքաղաքում բանակցություններն ավարտվել են՝ համաձայնելով, որ սիրիական ճգնաժամի կարգավորման «ուղեկցող խումբը» կարելի է ընդլայնել: Քերրին իր հերթին տեղեկացրել է, որ ԱԳ նախարարները կարող են կրկին հանդիպել արդեն հաջորդ շաբաթ:



