Մրցակիցներս բոլորն էլ ուժեղ էին. Գարիկ Բարսեղյան
СПОРТԱզատ ոճի Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Բարսեղյանի կարծիքով Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարն այս տարի ուժեղ կազմ է հավաքել:
«Մասնակից մարզիկները ուժեղ էին, քանի որ այս մրցաշարը միջազգային է և ուժեղ կազմ է հավաքել: Բոլոր գոտեմարտերս դժվար ստացվեց: Ստեփան Սարգսյանը շատ ուժեղ ըմբիշ է եղել և միշտ էլ երազել եմ նրա նման մարզիկ լինել: Աշխարհի առաջնությունից հետո սա իմ առաջին մրցաշարն էր, չեմ պատրաստվում հանձնվել և գնալու եմ իմ նպատակի հետևից»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանաձորում կայացած մրցաշարում լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղյանը:
Վանաձորում մեկնարկեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ մրցաշարը: 57 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ Գարիկ Բարսեղյանը: Արծաթե մեդալի արժանացավ Սամվել Հակոբյանը: Այս քաշային կարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրին Նարեկ Հովհաննիսյանը և Մխիթար Գրիգորյանը: