Ի՞նչ պետք է իմանալ. որո՞նք են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
ЛАЙФԿարծրատիպերը սարսափելի բան են, օրինակ՝ Լատինական Ամերիկան ոչ միայն կառնավալներ ու սերիալներ են, այլև մեծ է սպանված կամ թալանված լինելու ռիսկը:
Իսկ Ծագող արևի երկրի մեգապոլիսները, որոնք թվում է՝ լի են նինձյաներով, յակուձաներով, իրականում խաղաղ վայրեր են:
Past.am-ը ներկայացնում է աշխարհի ամենավտանգ քաղաքները:
Աշխարհի առավել վտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակը կազմվում է պարբերաբար: Դրանում, որպես օրենք, միևնույն «անուններն» են:
Մեգապոլիսները, որոնց մասին գնում է խոսքը, իրենց վարկանիշը վաղուց փչացրել են ու երկար տարիներ համարվում են ամենավտանգավոր քաղաքները:
Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս

Սան Պեդրո Սուլան կայուն կերպով ներառվում է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների եռյակում: Սպանությունների թվով 700 հազարանոց քաղաքում 100 հազար բնակչի հաշվարկով սպանվում է 170 մարդ: Օրինակ՝ Նորվեգիայում ու Շվեյցարիայում այդ թիվը 0,5 է:
Սան Պեդրո Սուլայի բախտը չի բերել: Քաղաքը գտնվում է գրեթե Գվատեմալայի սահմանի հարևանությամբ ու վերածվել է թմրավաճառության համաշխարհային մայրաքաղաքի:
Ցերեկը քաղաքում բավական անվտանգ է, եթե հաշվի չառնենք այն շրջանները, որտեղ կարող են սպանել հեռախոսի համար:
Ակապուլկո, Մեքսիկա

Քաղաքն առաջին հերթին հայտնի է որպես հիանալի զբոսավայր, որտեղ կա հրաշալի կլիմա, տանելի ծառայություն ու հետաքրքիր գիշերային կյանք:
Եթե նախկինում գրեթե ողջ տեղական բիզզնեսը աշխատում էր զբոսաշրջային ոլորտում, ապա հիմա նոր թրենդ կա՝ ներդրումներ բանդաներում, կարտելներում, թմրանյութերի խմբաքանակներում:
Սյուդադ Խուարես, Մեքսիկա

Կես միլիոնանոց քաղաքը գտնվում է Միացյալ Նահանգների հետ սահմանին: 191 սպանություն 100 հազար բնակչության հաշվով, դա ռեկորդ է:
Իսկ դա, բնականաբար, տեղի է ունենում թմրանյութերի պատճառով: Դաժանության մթնոլորտը առկա է ամենուր: Սյուդադ Խուարեսում սպանում են այն երիտասարդ կանանց, ովքեր, ըստ տեղի մաչոների, խախտում են ավանդույթներն ու փորձում են ինքնուրույն կառուցել իրենց կյանքը:
Աշխարհի առավել վտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակում հայտնվել են նաև Քաբուլը, Ռիո դե Ժանեյրոն, Կարակասը, Բաղդադը, Գվատեմալան:



