Ջերմուկում ընթացող պատանեկան Գրան Պրիում եռիշխանություն է
СПОРТՋերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 6 պարտիաներից չորսը ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով. նրա մրցակիցն էր Բելառուսի ներկայացուցիչ Վյաչեսլավ Զարուբիցկին: Այս արդյունքից օգտվեցին Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ովքեր հաղթանակներ տոնեցին և միավորներով հավասարվեցին Շևչենկոյին:
Մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Արսենի Նեստերովը, ով այժմ ընթանում է 4-րդ հորիզոնականում: Տուրը հաղթանակ էր նաև Նիկոլոզ Կաչարավայի համար: Առաջին Գրան Պրի մրցաշարի հաղթող Կիրիլ Շուբինը 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց. այսօր նրա մրցակիցն էր Ստեֆան Պողոսյանը: Արդարության համար նշենք, որ այս երկու պարտիաներում էլ Շուբինը ուներ մեծ առավելություն:
http://armenpress.am/arm/news/