Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խնձորեսկում ամենուրեք թևածում էին երգն ու պարը. ՀՀ-ում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց Սպարապետի օրը

ОБЩЕСТВО

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում հոկտեմբերի 7-ին տոնական տրամադրություն էր. Զանգեզուրի  ժայռերում ծվարած գողտրիկ անկյունում ամենուրեք թևածում էր երգն ու պարը, տոնական տրամադրությունը: Սեպտեմբերի 7-ին Խնձորեսկում առաջին անգամ նշվեց Սպասարապետի օրը:

Ինճպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիսավոր միջոցառման մեկնարկն ազդարարեցին Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ շարված կատարողներն՝ դհոլով և զուռնայով, որին հաջորդեց Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Կուրսանտներն ի նշան հարգանքի ծաղիկներ դրեցին զորավարի գերեզմանին, տրվեց զինվորական համազարկ:

Միջոցառման ընթացքում Խնձորեսկում անցկացվեցին նաև սպորտային մրցույթներ, որոնց մասնակցելու հնարավորություն ունեին բոլոր ցանկացողները: Համայնքի տարբեր հատվածներում անցկացվեցին նետաձգության, հայկական ազգային կոխի, փեյնթ-բոլի մրցումներ: Դպրոցին հարակից տարածքում անցկացվեց մանկական թատերական ներկայացում, տարբեր հատվածներում տեղի ունեցան համերգներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, «Կարին» երգի-պարի խմբի, Արսեն Գրիգորյանի (Մրո) և նրա ղեկավարած ազգագրական երգի համույթի մասնակցությամբ:

Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական ուտելիքները, թխվածքներն ու խմիչքները գնելու հնարավորություն ունեին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ ներկայացրեց մարզին բնորոշ կերակրատեսակներ:

Սպարապետի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչ «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրենԿարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանում Սպարապետի օր ունենալու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ մի քանի ընկերներով այցելել են Արցախի մարտական դիրքեր, ոգեշնչվել դիրքապահ զինվորների հետ հանդիպումից ու շփումից: «Գաղափարը ծնվեց, և մենք որոշեցինք այդ տոնը նշել հենց Խնձորեսկում, որովհետև այստեղ է գտնվումՄխիթար սպարապետի գերեզմանը, սակայն պետք է շեշտեմ, որ տոնը նվիրված է մեր բոլոր սպարապետներին: Մենք նաև փոքրիկ տեսաֆիլմ ենք պատրաստել, որում ներկայացնումենք հայ ազգի բոլոր սպարապետներին: Այդ տեսաֆիլմը կցուցադրենք Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներն ավարտող գալա համերգի ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում Սպարապետի օրը կնշեն մեծ շուքով յուրաքանչյուր տարի և այն այսուհետ ավանդական բնույթ կկրի, որպեսզի հայ ժողովուրդն ամեն տարի բոլոր սպարապետներին հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն ունենա: «Նաև այս միջոցառումը կարևորում ենք այնքանով, որպեսզի մեր հարևանները տեսնեն, որ մենք ուրախանում ենք, երգում ուպարում ենք, որ մեզ մոտ տոնական տրամադրություն է: Նրանք պետք է հասկանան, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք արժանի հակահարված տալ իրենց նկրտումներին»,- նշեց Կարեն Ղազարյանը;

Միջոցառման շրջանակներում արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի փողային նվագախմբի ելույթը: ՀՀ պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցի հայորդիների հիշատակին:

Տոնակատարության շրջանակներում, անցկացվեց նաև «Բարեկամություն» ավանդական փառատոնը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի (ԵՊԲՀ ՈՒԽ) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2003-ից անցկացվող փառատոնն այս տարի փոխել է ձևաչափը, որպեսզի արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տրվի Երևանից դուրս ևս ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին: Խնձորեսկում բուհի շուրջ 26 երկրների ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։

Խնձորեսկում տոնական միջոցառումները եզրափակվեցին գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի (Մրո), Պարի պետական անսամբլի մասնակցությամբ: Գալա համերգին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: ՀՀ Նախագահը մինչ այդ այցելել է Մխիթար սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

 


http://armenpress.am/arm/news/908187/

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами