Հայտնի են Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները
СПОРТՎանաձորում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 61 կգ քաշային կարգում դժվարին գոտեմարտում հաղթանակ տոնեց Ղազար Համբարձումյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Աշոտ Վելիսյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան Գրիգոր Սիրեկանյանը և Շալվա Խուտիշվիլին:
70 կգ քաշային կարգում 10:0 հաշվով հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Զաուր Սիդակովը: Երկրորդ տեղը զբաղեցրեց վրացի Կոնստանտին Խաբալաշվիլին: Երրորդ հորիզոնականը գրավեցին Օմարի Գյուրջիձեն (Վրաստան) և Լևան Քելեխսաշվիլին (Վրաստան):
86 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող երկու մարզիկներից ոսկե մեդալակիր դարձավ Արթուր Նայֆոնովը: Երկրորդ տեղում Բատիրբեկ Ցակիուլովը: Բրոնզե մեդալների արժանացան Դավիթ Խուտսիշվիլին և Նիկա Կենտչաձեն:
Գերծանր քաշային կարգում չեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լևան Բերյանիձեն: Երկրորդ տեղում վրացի Գիորգի Մեշվլդիշվիլին է: Բրոնզե մեդալակիրներ դարձան Ալեկսանդր Խոտցիանիսկի և Սոսլան Խինղագովը:
Նախօրեին ոսկե մեդալակիրներ էին դարձել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Ռազամբեկ Ժամալովը (65 կգ), Ավտալդին Կենտչաձեն (74 կգ), Զնաուր Կոչիևը (97 կգ):
Միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին մոտ 100 ըմբիշներ 5 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Վրաստանից: