Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգումը կշարունակվի, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս

ОБЩЕСТВО

Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի (Մ-6) 90 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է շինհրապարակ, հատվածաբար դիտարկել շինարարության ընթացքը, ծագող խնդիրները և կատարված աշխատանքի որակը: Հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի ճանապարհը բաժանված է 3 պայմանական հատվածների, յուրաքանչյուրում աշխատում է առանձին ճանապարհաշինական ընկերություն կամ երկուսը` համատեղ պայմանագրով: Բոլոր 3 հատվածներում շինարարությունը մեկնարկել է նախորդ տարվա սեպտեմբերին: Հայտնի է, որ հիմնանորոգումը մասշտաբային է, բացի այդ որոշ հատվածներում ճանապարհը լայնացվում է, ինչի հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել տեղափոխել ենթակառուցվածքները, այդ թվում՝ խմելու ջրագիծը: ճանապարհի 10-17-րդ կմ հատվածում ընթանում են Վանաձոր քաղաքը սնուցող 1020մմ տրամագծով խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները: Նախարարին է ներկայացվում իրավիճակը. նոր խողովակները տեղադրվել են, սակայն անհրաժեշտ է կատարել կապակցման աշխատանքները` ջրի հոսքը հնից տեղափոխելով նոր խողովակաշար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, բարձրաձայնված տեխնիկական խնդիրները լսելուց հետո, նախարարը հանձնարարեց բոլոր պայմաններն ի մի բերել փաստաթղթում և հնարավորին կարճ ժամկետում ավարտել խողովակաշարի վերատեղադրման աշխատանքները` բնակիչներին պատճառվող անհարմարությունը հասցնելով նվազագույնի: Ինչ վերաբերում է բուն ճանապարհին, ապա այս հատվածում ներկայում համահարթեցվում է հողային պաստառը, կառուցվում են կողնակները և կողային առուներ, տեղադրվում են ճանապարհային պատվածքի հիմքի շերտերը, վերականգնվում է ջրահեռացման համակարգը:

Այս պահին ասֆալտապատումն ու անվտանգության էլեմենտների տեղադրումն ավարտված է Վանաձոր քաղաքին հարող շուրջ 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: Սակայն մտահոգիչ է, որ անհայտ անձանց կողմից ճանապարհի կահավորմանը պատճառվում են վնասներ, այդպիսով խախտվում են անվտանգ երթևեկության համար սահմանված չափանիշները: Մյուս ճանապարհահատվածում նախարարին ներկայացվեցին կատարված հողային աշխատանքները, կառուցված շուրջ 1100 գծամետր սովորական և գրեթե 900 գծամետր գաբիոնային շարվածքով հենապատերը: Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհի 18-րդ կմ-ում ոլորապտույտ ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի փոփոխություն է կատարվել, մեղմվել է ճանապարհի երկայնական թեքությունը, հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ:

Բնակելի տներին շատ մոտ մի հատվածում դեռևս նախարարի մյուս այցերի ընթացքում բարձրաձայնվել էին որոշ խնդիրներ: Ճանապարհի երկայնքով կառուցվել է հենապատ և զուգահեռ հավելյալ ուղի, որտեղով բնակիչներն անվտանգ անցուդարձ կանեն` առանց երթևեկելի հատված դուրս գալու: Երրորդ հատվածն ընդգրկում է Վանաձոր - Ալավերդի ճանապարհի 30-38-րդ կմ-ն: Այստեղ ևս կատարվել են հողային աշխատանքներ, նոր հենապատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման աշխատանքներ: Ճանապարհի 31-րդ կմ-ում գտնվող թունելը վերակառուցվել է: 32-րդ կմ-ում հին կամրջի փոխարեն կառուցվել է նորը: Ներկայում ընթանում են կամուրջների վերակառուցման աշխատանքներ: Նաև վերակառուցվում են թունելների ճակատային մասերը, մերձթունելային հրապարակն ու պատերը:

Բոլոր երեք հատվածներում ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ շինարարությունը բնականոն հունով շարունակվում է, վերջին օրերին տեղացող անձրևներից հետո օդերևութաբանները արևոտ եղանակ են խոստացել: Հիմքի շերտը չորանալուց հետո ասֆալտապատումը կշարունակվի: Տասնամյակներ շարունակ հիմնանորոգման կարիք ունեցող այս ճանապարհը պատրաստ կլինի 2018թ.-ին, և բնակիչներին պատճառվող անհարմարությունը կփոխհատուցվի հարմարավետ և նորոգ ավտոճանապարհով:

 

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян