Ոստիկանությունը «Կոնվերս» բանկից գումար հափշտակած անձի ինքնության ու գումարի չափի մասին հստակ տեղեկություններ դեռ չունի
ОБЩЕСТВО«Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը: Նրա խոսքով` անձի եւ հափշտակած գումարի չափի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռեւս չկան: «Բանկի մասնաճյուղը ժամանակավոր փակվել է, մինչ քննիչներն ու փորձագետները կավարտեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:
Ըստ լրատվամիջոցնեի հայտնած ու դեռևս չհաստատված տեղեկությունների «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղից անհայտ անձը հափշտակել է մոտ 60 հազար եվրո։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



