Թիվ 53 ավտոբուսում «թռցրել են» կնոջ դրամապանակը. 18-ամյա Արտակն արդեն խոստովանել է
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 7-ին՝ ժամը 13.30-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցի թիվ 48 հասցեից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 18-ամյա Արտակ Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ին, նշված հասցեի մոտ թիվ 53 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 32-ամյա Լիլիթ Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանալի, բանկային եւ զեղչային քարտեր: Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



