Շվեդիայում ֆուտբոլիստը 21 գոլ է խփել մեկ խաղում
СПОРТՇվեդիայի 6-րդ դիվիզիոնի խաղում «Էսկիլստունը» 28:3 հաշվով հաղթել է «Էստերմալմին»: Տանտերերի կազմում 21 գնդակ է խփել 25-ամյա հարձակվող Սեբաստիան Նիգարդը,- տեղեկացնում է «Aftonbladet»-ը:
«Երբ խաղից հետո ինձ ասացին, որ 21 գոլ եմ խփել, դա անհավանական թվաց ինձ համար: Առաջին 10 գոլերից հետո սկսեցի չհաշվել դրանք: Հանդիպումից առաջ հանդերձարանում կատակում էինք, որ մրցակցին 10 գնդակ կխփեմ:
Տարօրինակ զգացողություն է: Թվում էր, որ յուրաքանչյուր գրոհ ավարտվում էր դիպուկ հարվածով: Ընդմիջմանը մրցակիցը փոխարինեց դարպասապահին, ով ինձ ասաց, որ այլևս գոլի հեղինակ չեմ դառնա, սակայն նրա դարպասն ուղարկեցի 14 գնդակ: Կարծում եմ, որ խաղից հետո նա ամաչում էր»,- ասել է Նիգարդը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



