Զգացմունքային հասունության յոթ նշան՝ ըստ Զիգմունդ Ֆրեյդի
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատվեք, դուք եք՝ անցյալում: Եվ միակ մարդը, որից ավելի լավը պետք է լինեք, դարձյալ դուք եք՝ բայց ներկայում, գրել է Զիգմունդ Ֆրեյդը:
Կյանքի ընթացքում մենք զգացմունքային տեսակետից հասուն ենք դառնում, զարգացնում ինքնավստահություն, ձգտում լուրջ հարաբերությունների՝ այսինքն մեր սեփական կյանքն ավելի լավն ենք դարձնում:
Ստորեւ ներկայացված է Զիգմունդ Ֆրեյդի հետեւորդների կազմած ցանկը՝ հատկանիշներ, որոնցով կարելի է դատել մարդու զգացմունքային հասունության մասին
1. Կառուցողական քննադատությունն ընկալելու ունակություն
Սա շատ կարեւոր հատկանիշ է սեփական արժանիքներն ու թերությունները արդարացիորեն գնահատելու համար: Պետք է պատրաստ լինել լսել ճշմարտությունը, այլ ոչ թե մերժել այն: Փախչելով խնդիրներից կամ ձեւացնելով, իբրեւ դրանք չկան՝ դուք չեք ազատվի գոյություն ունեցող դժվարություններից: Երբ մարդկանց համար դժվար է իրականությունն ընկալելը, նրանք փրկություն են փնտրում պատրանքներում, որոնք վերջին հաշվով միայն հիասթափություն են բերում:
2. Փոփոխություններին հարմարվելու ունակություն
Փոփոխություններին դիմանալը ոչ միշտ է հեշտ: Դրանք կարող են ամբողջ աշխարհը գլխիվայր շրջել ու սթրեսի պատճառ դառնալ: Չէ՞ որ փոխվել կարող են թե տվյալ օրվա ձեր ծրագրերը, թե աշխատանքը, սոցիալական կարգավիճակը, բնակության վայրը ու շատ այլ բաներ: Պետք է կարողանալ հարմարվել փոփոխություններին, այլ ոչ թե բարկանալ ու թույլ տալ, որ դրանք ձեզ հունից հանեն:
3. Սթրեսների նկատմամբ անընկալունակություն
Վախերը, ներքին ապրումները, սթրեսը կարող են վատ ինքնազգացողության պատճառ դառնալ: Այնպես որ ձեր հոգեւոր ու ֆիզիկական առողջությունը պայմանավորված է նրանով, թե որքան ընկալունակ եք դուք սթրեսների նկատմամբ:
4. Ոչ միայն ընդունելու, այլեւ տալու ունակություն
Մարդիկ, որոնք մյուսներին ժամանակ, ուշադրություն են հատկացնում, օգնում նրանց, ֆինանսական աջակցություն ցուցաբերում, մյուսներից ավելի երջանիկ են: Իսկ նրանք, որոնք ավելի շատ հակված են ընդունել, քան տալ, հաճախ եսասեր ու նախանձոտ մարդիկ են:
5. Մարդկանց հասկանալու ունակություն
Կյանքը մարդկանց հետ փոխգործակցություն է, դրա համար էլ շատ կարեւոր է, թե ինչպես եք դուք կառուցում ձեր հարաբերությունները: Սերն ու հարգանքը այն երկու գլխավոր գործոններն են, որոնք ներդաշնակ կյանք են ապահովում:
6. Բացասական էներգիային կառուցողական ուղղություն տալու ունակություն
Շատ կարեւոր է կարողանալ վերափոխել ձեր բացասական զգացմունքները, դրանք ձեր սրտում չպահել, այլ հակառակը՝ դրանց կառուցողական ուղղություն տալ՝ ի բարօրություն ձեզ եւ ամենքին:
7. Սիրելու ունակությունը
Սերը հզոր ուժ է: Մարդիկ ծնվում են սիրելու ունակությամբ, պետք է ընդամենն ամբողջ կյանքում պահպանել այն:



