Կայացել է Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված գրող Վրեժ Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսին:
Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ գրքասեր հասարակության դատին հանձնված ընտրանիում ներառված են հեղինակի 15 պատմվածքներ, որոնք ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում և ներկայացնում են սասունցու անկոտրում ոգին, իր երկիրն ու բույնը ունենալու, ազատ ապրելու, սիրելու և երազելու անբեկանելի իրավունքը:
Հարկ է նշել, որ Մհեր Իսրայելյանը ժամանակակից հայ արձակի և դրամատուրգիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի որդին է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



