Շատ վատ խաղացինք երկրորդ կեսում. Արթուր Ոսկանյան
СПОРТՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով ընտրանին տապալվեց Ավստրիայի դեմ խաղում ֆիզիկական ոչ լավ վիճակի պատճառով:
«Մենք ֆիզիկապես դեռ պատրաստ չենք նման բարձր տեմպերին: Առաջին կեսում թվաց թե պաշտպանությունում հաջող գործեցինք, բայց չէին կարողանում արագ հարձակման անցնել և պաշտպանվել: Երկրորդ կեսում մենք ֆիզիկապես չէինք կարողանում խաղալ: Շատ վատ խաղացինք երկրորդ կեսում, բայց դա կապում եմ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոսկանյանը:
Վերջինիս կարծիքով երկրորդ կեսում երկու թարմ ֆուտբոլիստները պետք է թարմություն մտցնեին խաղի մեջ, բայց անհաջող ստացվեց: «Չեմ կարծում, որ մեկնարկային կազմի հարցում չսխալվել եմ»,-փաստեց մարզիչը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Ավստրիայի թիմից 0:5 հաշվով: