Ըստ ԱՎԾ–ի՝ միջին ամսական աշխատավարձը բարձրացել է
ПОЛИТИКАPast.am-ը տեղեկացնում է. Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2017 թ. միջին ամսական աշխատավարձի բարձրացում է գրանցվել: Այսպես՝ ԱՎԾ տվյալների համաձայն՝ տարեսկզբից միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմում էր 190005 ՀՀ դրամ: Իսկ հունվար–փետրվար ամիսներին միջին ամսական աշխատավարձը 180354–182899 ՀՀ դրամի սահմանում է եղել:
Ի տարբերություն նշված ամիսների՝ հունիսին այն կազմել է 192631 ՀՀ դրամ: Հուլիսին միջին ամսական աշխատավարձն ավելի է բարձրացել՝ կազմելով 202234 ՀՀ դրամ: Օգոստոսին հուլիսի համեմատ նվազում է եղել, և այդ ցուցանիշը կազմել է 191891 ՀՀ դրամ:
Ի դեպ՝ ըստ ԱՎԾ տվյալների՝ 2016 թ. միջին ամսական աշխատավարձը կազմել է 174445 ՀՀ դրամ:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



