Կառավարությունը նախատեսում է երկարաձգել զենքի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների լիցենզիաները
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ընկերությունների և ՀՀ գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



