Մեսսիի հեթ–տրիկն Արգենտինային ԱԱ–2018–ի ուղեգիր է պարգևում
СПОРТԿայացան ԱԱ–2018–ի՝ Հարավային Ամերիկայի գոտու վերջին՝ 18–րդ տուրի հանդիպումները:
Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Էկվադորի ընտրանուն: Էկվադորցիները 1–ին րոպեին բացել են հաշիվը. գոլ է խփել Իբարան:
Այնուհետև Լիոնել Մեսսին հեթ–տրիկ է ձևակերպել՝ աչքի ընկնելով 12–րդ, 20–րդ և 62–րդ րոպեներին:
Արգենտինան այս հաղթանակի շնորհիվ վաստակում է 28 միավոր՝ զբաղեցնելով 3–րդ հորիզոնականը:
Ավելի վաղ ԱԱ–2018–ի ուղեգիր նվաճած Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Չիլիին. աչքի են ընկել Պաուլինյոն և Ժեզուսը (2 անգամ):
Ուրուգվայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Բոլիվիայի ազգային թիմին. դուբլ է ձևակերպել Լուիս Սուարեսը, մեկական անգամ գոլ են խփել Կասերեսը և Կավանին: Կոլումբիան և Պերուն ոչ–ոքի են խաղացել՝ 1:1:
Այսպիսով, Բրազիլիան, Ուրուգվայը, Արգենտինան և Կոլումբիան ԱԱ–2018–ի ուղեգիր են վաստակում, Պերուն կմասնակցի անցումային հանդիպման: Չիլին դուրս է մնում պայքարից: