Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ

Օրն իր հետ շատ խնդիրներ կբերի: Գործնական հարցերի լուծումը շատ ժամանակ ու էներգիա կխլի, և օրվա վերջում ուժերը կարող են չբավականացնել ստացված արդյունքներով ուրախանալու համար: Արդարացի չէ այն, որ ձեր ձեռքբերումներն այսօր աննկատ են մնում, իսկ վրիպումները՝ միանգամից աչքի զարնում: Չընկճվելու հարցում օգնության կհասնեն ընկերները: Նրանք առիթը բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու համար: Կենսական ներուժը ցածր է, հետևաբար խելամիտ կվարվեք, եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը և խնայեք ձեզ: Հրաժարվեք վնասակար սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Այսօր խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Ցուլ

Այսօր բազում գայթակղություններ կլինեն, որոնց դիմանալն այնքան էլ հեշտ չի լինի: Տրամադրությունը փոփոխական է, իսկ զգացմունքները շատ խորը: Կդժվարանաք լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ:Փորձեք ծրագրեր չկազմել և համաձայնագրեր չկնքել, քանի որ ընթացքում ձեր դիրքորոշումները կփոխվեն, և բոլորը չէ, որ կհասկանան դա: Իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք, իսկ նյութական կորուստների համար մի անհանգստացեք, միևնույն է դրանք այսօր անխուսափելի են: Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն սեփական ուժերին:

Երկվորյակ

Այսօր չարժե զբաղվել կենտրոնացում պահանջող, բարդ գործերով: Կարևոր շատ հարցերում, ցրվածության պատճառով, կարող եք բացթողումներ թույլ տալ: Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելիս՝ դիմեք փորձառու մարդկանց, նրանց խորհուրդները ձեզ, անկասկած, պետք կգան: Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել: Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար, անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք: Ուշադրություն դարձրեք, թե ովքեր այսօր կաջակցեն ձեզ: Հետագայում, շատ անգամներ կարող եք ապավինել նրանց օգնությանը:

Խեցգետին

Որքան էլ դժվար լինի, ստիպված կլինեք հարցերին իրատեսորեն նայել: Օգտակար որևէ գործով զբաղվելու փոխարեն, շարունակ պատրանքներ եք ստեղծում և ապրում դրանցով: Այժմ կյանքին սթափ նայելու ճիշտ ժամանակն է: Այսօր մի շարք դժվար իրականանալի մտահաղացումներ կծնվեն: Նպատակներին հասնելու հարցում ձեզ աջակցություն է պետք: Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, փորձեք առավել զգույշ լինել: Հատկապես ուշադիր եղեք, երբ գործ ունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ: Երեկոյան սպասեք լավ լուրերի: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար:

Առյուծ

Նշանակալի իրադարձություններ այսօր չեն լինի: Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ, ինչը ձեզ շատ կուրախացնի: Միջոցառումների մասնակցելու հրավերներ կստանաք և սիրով կընդունեք դրանք: Չեն բացառվում չնախատեսված ուղևորությունները, որոնք զարմանալիորեն լավ կանցնեն: Կարող եք խոշոր գնումներ կատարել, նաև գործի մեջ գումար ներդնել: Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին:

Կույս

Օրվա զգալի մասը կանցնի շրջապատի մարդկանց խնդիրները լուծելով: Բոլորը կծանրաբեռնեն ձեզ իրենց հոգսերով, ինչը կզայրացնի: Գործնական ոլորտում տիրող խառնաշփոթն էլ ավելի կնյարդայնացնի ձեզ: Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին, սակայն, որոշում կայացնելիս շտապել չարժե: Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են:

Կշեռք

Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու թե սեփական դրամական միջոցները և թե ուրիշների: Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ: Փորձեք չմեկուսանալ: Նրանք, ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել:

Կարիճ

Փորձեք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը: Հնարավոր է հաջողության հասնեք, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Լի եք էներգիայով, հակված՝ ինքնաբուխ գործողությունների: Թեև դա կարող է զարմանալի թվալ շրջապատին, այնուամենայնիվ, ձեր օրինակին հետևողների թիվը քիչ չի լինի: Պատրաստ եղեք դրսևորել առաջնորդի ձեր հատկությունները և համախըմբել կողմնակիցներին, ինչու ոչ, նաև նրանց, ովքեր թերահավատ են: Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար:

Աղեղնավոր

Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Կհանդիպեք հակառակորդների: Հնարավոր է սիրելի մարդու կողմից ձեզ դավաճանված զգաք և հիասթափություն ապրեք: Փորձեք ամեն կերպ հանգստություն պահպանել և զսպել ցասումը, հաակառակ դեպքում՝ այսօր ծագած կոնֆլիկտները երկար կուղեկցեն ձեզ: Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի: Ամեն դեպքում, փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Այծեղջյուր

Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույն է, կարող եք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանր հարցերում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս՝ համոզել ընդդիմախոսներին: Խուսափեք գործարքներից: Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել անձնական հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք, թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

Ջրհոս

Օրը բավականին հագեցած կանցնի: Ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում եք ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ, որ դա հանգեցնում է գերհոգնածության: Ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, սխալվելու հավանականությունը մեծ է: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ: Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:

Ձկներ

Թեև ամեն բան հրաշալի է դասավորվում, այնուամնենայնիվ, իրավիճակը ձեզ չի գոհացնում: Բանն այն է, որ չափից շատ եք կարևորում շրջապատի մարդկանց կարծիքը: Ամեն կերպ փորձում եք դուր գալ նրանց, ովքեր լիովին անտարբեր են ձեր հանդեպ: Վատ տրամադրությունը հաղթահարելու համար ստեղծագործեք, երգեք, պարեք, նկարեք, այս ամենը կօգնեն վերականգնել հոգեկան հանասարակշռությունը: Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի հաջողվի, սակայն, լուրջ հետևանքներ ևս չեն լինի: Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ:

Yomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston Herald