Կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացել է
ОБЩЕСТВОԿարտոֆիլի բերքահավաքի 70%–ն արդեն ավարտված է Շիրակի մարզի Գետք համայնքում: Գյուղացին, սակայն, գոհ չէ բերքի քանակից:
«Խոշոր կարտոֆիլը քիչ է: Բերքի մոտ 60%–ը մանր է, որը վաճառքի ենթակա չէ, կարող ենք միայն անասնակեր դարձնել»,– Past.am-ի հետ զրույցում տեղեկացրին Գետք համայնքի բնակիչները:
Իսկ կարտոֆիլի բերքն այս տարի Գետքում լավը չէ՝ երաշտի պատճառով:
«Երաշտ եղավ, բերքը չկարողացավ մեծանալ: Էնքան շոգ էր, որ կարտոֆիլը հողում թոշնեց»,– ասացին նրանք:
Գետքում կարտոֆիլի ցանքատարածություններն այս տարի պակասել են:
Մանյա Պողոսյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



