Կանադայում նավի խորտակման հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ
МЕЖДУНАРОДНОЕԿանադայի Տոֆինո քաղաքից (Բրիտանական Կոլումբիայի մարզ) ոչ հեռու «Լեւիաֆան II» զբոսանավի խորտակման հետեւանքով զոհվել է երեք մարդ, հաջողվել է փրկել ինը հոգու: Այդ մասին, հաղորդել է CBC հեռուստաալիքը:
Տոֆինոյի շտապօգնության ծառայության տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, չորսը՝ հոսպիտալացվել, եւս հինգ ուղեւորների փրկարարները կարողացել են օգնություն ցուցաբերել ափին: Մարզի փրկարարական-կոորդինացիոն կենտրոնում հայտնել են, որ աղետի պահին նավում եղել է 27 մարդ: Մնացած ուղեւորների եւ անձնակազմի անդամների որոնումները շարունակվում են:
Նավաբեկության պատճառները պարզվում են: Վարկածներից մեկի համաձայն՝ նավը կարող էր շրջել կետաձուկը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



