Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանին ԵԽ կազմից հանելու հարցը շատ ռեալ է, քաղաքական առումով ևս այն հասունացել է, պարզապես պետք է հետևողականություն ցուցաբերել. Գևորգ Կոստանյան

ПОЛИТИКА

Դեռևս գարնանը  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանը հարց էր բարձրացրել այն մասին, որ Ադրբեջանը սկզբունքորեն և հետևողականորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները և Իլգար Մամմադովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարի շարունակ հրաժարվում է այս վճիռը կատարելուց:

Այդ ժամանակ մեկնարկած Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության դադարեցման  ընթացակարգին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել այդ կազմից: Ընթացակարգի, Ադրբեջանի կողմից վճռի չկատարման հետևանքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանի հետ:

-Պարոն Կոստանյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները՝ «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով: Ո՞ւմ նախաձեռնությամբ է սա առաջարկվել: Սա, ըստ էության, հայկական պտվիրակությն առաջարկած հարցի շարունակությո՞ւնն է:

-Ես չգիտեմ այս պահին կոնկրետ որ պատգամավորի նախաձեռնությամբ է  առաջարկվել, բայց խնդիրն արդեն բավականին  հասունացած էր: Դրանով էր պայմանավորված, որ  դեռևս այս տարվա գարնանը ես հենց հիմքն ընդունելով «Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործի չկատարումը, Եվրոպայի  խորհրդի նախարարների կոմիտեում առաջարկեցի սկսել Ադրբեջանին Եվրոպայի խորհրդի կազմից հանելու գործընթացը: Այսինքն, մենք տեսնում ենք մեր նախաձեռնության տրամաբանական շարունակականությունը: Այս ժամանակի ընթացքում Ադրբեջանը ձեռնպահ մնաց իր քաղաքացիների իրավունքները վերականգնելու պարտականությունից և դրա համար էր պառլամենտական վեհաժողովում առաջ եկավ հարցի անհրաժեշտությունը:

-Ի՞նչ ընթացակարգով կարող է Ադրբեջանի դեմ նախաձեռնությունը հասնել ավարտին, ինչպես է դա կանոնակարգվում և արդյոք ռեալ գործընթաց է:

- Պառլամենտական վեհաժողովի կոչում խոսվում է Եվրոպական դատարանի կազմից վերջինիս հանելու մասին, բայց գործընթացն այդ կերպ չէ: Գուցե շփոթ է առաջացել այն առումով, որ Եվրոպայի խորհրդի կազմից հանելու գործընթաց կարող է առաջարկվել, ոչ թե կոնկրետ Եվրոպայի խորհրդի այս կամ այն մարմնից հանելու:

Այսնիքն՝ Ադրբեջանը չի կարող Եվրոպական դատարանի ենթակայությունից դուրս գալ, բայց մնալ Եվրոպայի խորհրդի կազմում:  Չի կարող նման բան լինել, հետևաբար խոսքը ոչ թե դատարանին նրա անդամակցությունը դադարեցնելու, այլ Եվրոպայի խորհրդի կազմից նրան հանելու մասին է: Դա շատ արդյունավետ կարող է լինել, որովհետև, այո, հենց ԵԽ կանոնադրությամբ է նախատեսված  նման հնարավորություն և  անհրաժեշտություն, որ եթե պետությունը չի կատարում այս կամ այն վճիռը, այդ դեպքում կարող է նախաձեռնվել ԵԽ կազմից վերջինիս անդամակցությունը  դադարեցնելու հարցը: Հենց Եվրոպայի խորհրդի կանոնադրության հիման վրա այս տարի գարնանը Հայաստանի պատվիրակությունը առաջարկեց սկսել նման գործընթաց: Դա շատ ռեալ է, ուղղակի պետք է հետևողականություն ցուցաբերել: 

-Իսկ ինչ է ենթադրում այն, որ սրան արձագանքել է նաև ԵԽ-ն:

-Այստեղ կարևոր է նաև այդ հանգամանքը, որ խորհրդարանական վեհաժողովը ևս դրան արձագանքեց, որովհետև դա նախորդում է ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի  հայտարարությանն առ այն, որ ինքը կոչ է անում Ադրբեջանին, որ վերջինս կատարի հենց Մամեդովի գործով վճիռը, այլապես սկսվի գործընթաց: Փաստորեն, դրան անմիջապես հաջորդում է պառլամենտական վեհաժողովի արձագանքը, այսինքն՝ քաղաքական մարմնի արձագանքը, ինչը նշանակում է, որ քաղաքական առումով ևս հասունացել է Ադրբեջանին Եվրոպայի խորհդի կազմից հանելու հարցը:

Այստեղ չափազանց կարևոր է մի հանգամանք ևս, որ երբ մենք նախարարների կոմիտեում քննարկման ենք դնում, որ տեսե՛ք, Ադրբեջանը Եվրոպական դատարանի վճիռը չի կատարում,  դա ինքնին չի կարող այդ չափ արդյունավետ լինել մինչև  քաղաքական հենարանն այդ մոտեցումը չցուցաբերի: Խորհրդարանական վեհաժողովի կողմից նման մոտեցման ցուցաբերումն առավել ռեալ է դարձրել այդ հարցը և այո, այն առօրեական է:

-Պարոն Կոստանյան, մի քանի անգամ են կոչեր եղել,որ Ադրբեջանը կատարի ՄԻԵԴ-ի վճիռը,արդյոք Ադրբեջանին ձեռնտու է դուրս մնալ ԵԽ կազմից, թե կատարել   ՄԻԵԴ-ի որոշումը: Այստեղ տրամաբանությունը ո՞րն է:

-Ես կդժվարանամ Ադրբեջանի իշխանությունների  գործողությունները մեկնաբանել, որովհետև ես այդտեղ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև այդ գործը վերաբերում է մեկ  ընդդիմադիր գործչի կալանքից ազատելուն: ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ հստակ և միանաշանակ սահմանել է, որ այդ գործչին կալանքի տակ պահելը բացարձակ ապօրինի է: Իհարկե, ես ենթադրում եմ, որ քաղաքական կողմնորոշում ունի, ընդ որում այն ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, և Ադրբեջանն ուղղակի անհիմն, անհարգի, ոչ խոհեմությամբ  որոշումը չի կատարում: Այդ պատճառով, ուրիշ այլ տրամաբանություն, ողջամիտ տրամաբանություն  փնտրել Ադրբեջանի իշխանությունների գործողություններում, կարծում եմ, ինքնին  անշնորհակալ գործ է, բայց այստեղ միայն դա չի կարևոր, սա ընդամենն այն գործերից մեկն է, այն դեպքերից մեկն է, որը միանշանակ  հիմնավորվում է, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր ոչ միայն կոպտորեն և սկզբունքորեն խախտում են իրենց պետության տարածքում մարդու իրավունքները, այլև իրենք հետևողականորեն  հրաժարվում են իրենց քաղաքացիների  իրավունքների վերականգնման հարցում: Այսինքն՝ այստեղ մենք ունեք  իրավական  փաստ, որ  Ադրբեջանը չի հարգում ժողովրդավարական նորմերն ու մարդու իրավունքների պաշտպանության  գործառույթն անգամ իր քաղաքացիների նկատմամբ, էլ ուր մնաց, թե կոչեր է անում Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցում և այլն: Մի պետություն, որ չի կարողանում և չի ցանկանում պաշտպանել ու  վերականգնել իր երկրի քաղաքացիների իրավունքները, այդ պետությունը և այդ իշխանությունները հավակնում են իրավունքների պաշտպանություն իրականացնել նաև այլ երկրներում, սա աբսուրդ է:

 

 

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе