Եթե Հուսեյնը եւ Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին, աշխարհն ավելի լավը կլիներ. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Մերձավոր Արեւելքում անհամեմատ ավելի լավ իրադրություն կլիներ, եթե Իրաքում եւ Լիբիայում չկատարվեին պետական հեղաշրջումներ:
«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ աշխարհն ավելի լավը կլիներ, եթե Սադամ Հուսեյնը եւ Մուամար Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին»,- հայտարարել Է Թրամփը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նայեք Իրաքին. առաջ այնտեղ ահաբեկիչներ չկային, Հուսեյնը նրանց անհապաղ կոչնչացներ: Իսկ այսօր Իրաքն, ասես, Հարվարդը լինի ահաբեկիչների համար: Ես չեմ ասում, որ Հուսեյնը համակրելի տղա Էր. նա զազրելի տղա Էր, բայց այժմ ամեն ինչ շատ ավելի Է վատացել: Իսկ Լիբիայում ընդհանրապես ոչ ոք չի հասկանում, թե ինչ Է այժմ կատարվում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



