Ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում. ՀՀ վարչապետն ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ երևանցիներ,
Այսօր նշում ենք մեր արևաշատ մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունենք Երևանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ, որ երբեք չկասկածենք, որ ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում, իրեն բնորոշ համ ու հոտով, և մենք մեր գործուն մասնակցությունը կարող ենք ունենալ մեր հին ու նոր մայրաքաղաքն էլ ավելի լավը դարձնելու գործում»:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



