Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրանի և Հայաստանի միջև խոշոր պայմանագրեր չկնքվեցին. Ինչն է պատճառը

ПОЛИТИКА

Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը

 

Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի՝ Իրան կատարած այցը։ Այցի ընթացքում քննարկել է նաև Իրանի տարածքով Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցը: Որքանո՞վ է հավանական, որ այն կյանքի կկոչվի։

 

Սովորական այց էր, առայժմ խոսվում է ինչ-որ պայմանավորվածությունների մասին, իսկ թե դրանք որքանով կիրականան, ժամանակը ցույց կտա, բայց խոշոր պայմանագրեր Իրանի և Հայաստանի միջև չկնքվեցին։ Ինչ վերաբերում է թուրքմենական գազին, ապա դրա մասին խոսակցություններ կան արդեն երկար ժամանակ։ Ուզում եմ հիշեցնել, որ երբ նախորդ տարի Իրանի նախագահ Ռոհանին ժամանեց Հայաստան, լրագրողների առջև արված հայտարարության մեջ ասաց, որ Իրանը պատրաստ է և հնարավորություններ ունի թուրքմենական գազը իր տարածքով փոխանցելու Հայաստանին։ Հետագայում այդ մասին էլի խոսակցություններ եղան, մասնավորապես, երբ վերջերս Թուրքմենստանի նախագահը եկավ Հայաստան, ռուսական մամուլը գրեց, որ Թուրքմենստանի նախագահը Հայաստանի նախագահին փորձել է համոզել, որ թուրքմենական գազը վաճառի Հայաստանին։ Ես մի փոքր կասկածանքով եմ վերաբերում, թե արդյոք այդ ծրագրերը կիրականան, որի պատճառը Ռուսաստանի գործոնն է։ Ռուսաստանը դժվար թե  համաձայնի թուրքմենական գազը Հայաստան փոխադրելու հարցում։ Կամ էլ եթե համաձայնի, դա կլինի շատ քիչ ծավալով։

 

Հիշեցնեմ, որ ժամանակին Թուրքմենստանը հրաժարվել էր Ռուսաստանի տարածքով գազ արտահանելու գաղափարին։ Նախկինում Թուրքմենստանը Ռուսաստանի տարածքով գազ էր արտահանում այլ երկրներ, փոխարենը «Գազպրոմին» տարանցման համար գումարներ էր վճարում, սակայն հետագայում խնդիրներ առաջացան, Թուրքմենստանը հրաժարվեց այդ ծրագրից և այժմ նրա գազի հիմնական սպառողը Չինաստանն է։ Հիմա մի փոքր կասկածելի է, որ Հայաստան գազի փոխադրումը կիրականանա, բայց հույս ունեմ, որ գոնե փոքր, խորհրդանշական ծավալներով, բայց թուրքմենական գազը կհասնի Հայաստան։

 

2015 թվականին էլ խոսվում էր, որ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ իրանական գազը Վրաստան հասցնելու համար, այնուհետև խոսվում էր Իրանից գազի ներկրման ծավալների մեծացման մասին, Իրան-Հայաստան գազատարի ամբողջական ներուժն օգտագործելու մասին։ Հիմա, փաստորեն, օրակարգը փոխվո՞ւմ է։

 

Վարչապետի խոսքում կարծես թե Վրաստանի մասին ոչինչ չկար, առայժմ խոսակցությունները, նաև իրանական մամուլում, թուրքմենական գազի՝ Իրանի տարածքով դեպի Հայաստան մատակարարման մասին է։ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան մատակարարվող գազի մասին խոսակցություն չեղավ։ Ես չգիտեմ՝ որն է դրա պատճառը։ Հնարավոր է՝ նաև Վրաստանը փորձեց շանտաժի ենթարկել ադրբեջանական «Սոկար» ընկերությանը, որը Վրաստանին հիմնական գազ մատակարարողն է, և Վրաստանը պահանջել էր ավելի էժան գազ Ադրբեջանից, ավելի ճկուն գնային քաղաքականություն։ Հենց այդ ժամանակ էլ խոսակցություններ եղան, որ Վրաստանը կարող է Իրանից գազ ստանալ Հայաստանի միջոցով։ Միգուցե Վրաստանն արդեն ստացել է ադրբեջանական գազն ավելի էժան գնով և հրաժարվել իրանական գազից։ Փաստն այն է, որ այս հանդիպման ժամանակ իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան փոխադրելու մասին որևէ խոսակցություն արդեն չկար ոչ իրանական մամուլում, ոչ էլ համատեղ հայտարարությունների ժամանակ։

 

Դուք նշեցիք, որ այն ակնկալիքները, որ կային հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասով, չիրականացան։ Ինչո՞վ են պայմանավորված շարունակ այդ հապաղումները։ Խոսակցությունների մակարդակում կարծես խոչընդոտ չկա, բայց գործնականում սայլը տեղից չի շարժվում։

 

Կարծես այս երկրներն առաջ են շարժվում փոքր քայլեր անելու մարտավարությամբ. կամ հնարավորություն չունեն, կամ խոչընդոտներ կան գլոբալ ծրագրեր իրականացնելու հարցում, և փորձում են քայլ առ քայլ բարելավել ապրանքաշրջանառության ծավալները։ Այս այցի ժամանակ խոսվեց երկու երկրներից ապրանքների ներկրումը դյուրացնելու մասին, ներդրումների մասին։ Պետք է խոստովանել, որ Հայաստանն ու Իրանը մեծ, գլոբալ ծրագրեր առայժմ չեն իրականացնում, որի պատճառը ես չգիտեմ։ Գուցե կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, բայց փաստն այն է, որ առայժմ փոքր քայլերով են առաջ շարժվում։

 

Հնարավո՞ր է, որ այս դեպքում էլ խոչընդոտողը Ռուսաստանն է։

 

Կարծում եմ՝ որոշ ազդեցություններ այստեղ կան, չեն կարող չլինել։ Ռուսաստանը խոչընդոտում է այն ռազմավարական նախագծերին, որոնք սպառնալիք կարող են լինել իր ազգային շահերին։ Խոսքը իրանական գազը Հայաստանի տարածքով փոխադրելու մասին է։ Պարզ է, որ դա կարող է կոտրել «Գազպրոմի» մենաշնորհը։ Եվ կան նախագծեր, որոնք, մեծ հաշվով, Ռուսաստանին չեն սպառնում, և կարծում եմ՝ Ռուսաստանը դրանց դեմ չէ, ու Հայաստանն այդտեղ ազատություններ ունի։

 

Ո՞ր ծրագրերն են, որոնք, ըստ Ձեզ, առաջ չեն գնում։

 

Ես շատ կցանկանայի, որ Մեղրիի ՀԷԿ-ը վերջապես կառուցեին։ Արդեն 6-7 տարի է, որ դրա վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել, նույնիսկ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքն է արվել, նախագահները մասնակցել են, բայց իրանական կողմն առայժմ հապաղում է դա կառուցելու հարցում։ Շատ կարևոր, մեծ նախագիծ է։ Եվ շատ կցանկանայի, որ հայկական կողմը շատ արագ կառուցեր Սյունիքի, Վայոց Ձորի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ մայրուղին։ Դա մեծ չափով կարող է նպաստել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացմանը, նաև Հայաստանը իրանական ապրանքների փոխադրման համար կարող է հանդես գալ որպես տարանցիկ երկիր։ 

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе