Մոսկվայում «օրենքով գողի» են բռնել
ОБЩЕСТВОՄոսկվայում խոշոր խարդախության կասկածանքով ձերբակալել են Իլյաս Սարկիևին: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Վերջինս «Օրենքով գող» է, ով հայտնի է՝ Վովչիկ Սիրա մականունով:
Հետաքննությունը պարզել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը Սարկիևը քաղաքի տարբեր մասերում իր ծանոթից խաբեությամբ ստացել է ավելի քան 25 միլիոն ռուբլի՝ խոստանալով փոխանցել դրանք պարտքի մարման հաշվին։
«Իրականում Սարկիևը գումարները փոխանցել չէր պատրաստվում, իսկ ստանալուց հետո դրանք յուրացրել է և տնօրինել իր հայեցողությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Սարկիևի հարցով գործ է հարուցվել «խմբավորման կողմից կազմակերպված կամ մեծամասշտաբ խարդախության» մասին հոդվածով, որը նախատեսում է պատիժ՝10 տարվա ազատազրկմամբ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



