Նշանը ետ վերադարձրած հայ հայտնիները. լուսանկարներ
ЛАЙФՀայտնիների նշանադրություններն ու ամուսնությունները` իրադարձությունն է համարվում հասարակության համար, իսկ նրանց բաժանությունները` սկանդալային: Նրանց կյանքը քննարկվում է, լինում են անգամ «լուն ուղտ դարձնողներ», ու հայտնիների բաժանություններն առավել քան քննակվում է: Ներկայացնում ենք հայ հայտնիներին, ովքեր ետ են վերադարձրել իրենց նշանը:




Աղմկահարույց բաժանությունների շարքին կարելի է դասել երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի և ընկերոջ` Արման Մանուկյանի հարաբերություների վերջն էր: Զույգը բաժանվեց հարսանիքից օրեր առաջ: Երգչուհին բոլոր լրատվամիջոցներին մանրամասն պատմել էր սպասվող հարսանիքի նախապատրաստական փուլի մասին, սակայն այդպես էլ այն չիրականացավ: Բաժանվելու մասին լուրերի տարածումից հետո Մարիաննան որոշեց լռել և չխոսել պատճառների մասին: Վերջերս էլ լուրեր էին տարածվել, որ Մարիաննայի փեսացուի հարազատները ետ են վերցրել բոլոր նվերները:

Սկանդալային երգչուհի Ռիփփին նշանվել էր Կարենի հետ: Կարենը, շոու-բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունի: «Ինչ վերաբերում է ամուսնանալուն, ապա մենք չենք շտապում, քանի որ այս շրջանը երկուսիս համար էլ գործնական է»,-հայտարարել էր երգչուհին, սակայն ամիսներ անց Ռիփփին հարցազրույցում ասաց, որ նշանը ետ է վերադարձրել:





Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշանվել էր Վարդգես Մարտիրոսյանի հետ: Սակայն ամիսներ անց լուրեր են տարածվել, որ Նաիրան նշանը ետ է վերադարձրել:

Միստր X-ը, նախատեսում էր ամուսնանալ 2012-ի տարեվերջին, սակայն հարցազրույցներից մեկում նշել է, որ այժմ իր կյանքում կին չկա:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը տևական ժամանակ նշանադրված էր: Շատերը սպասում էին նրա ամուսնությանը, սակայն զույգը բաժանվեց:

2012-ին շատերը սպասում էինք Արտավազդ Ամիրյանի և իր ընտրյալի` Անիի հարսանիքին,մինչդեռ նրանք բաժանվեցին:Հաղորդավարիր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինքն ու Անին քաղաքակիրթ մարդկանց նման են բաժանվել:



