Երևանում բախվել են KIA-ն, ВАЗ 21012-ն ու Opel-ը, վերջինն էլ վնասել է վճարովի ավտոկայանատեղիի գովազդային ցուցանակը
ОБЩЕСТВОԱյսօր՝ հոկտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Opel մակնիշի 21 ՏՕ 494 համարանիշի, ВАЗ 21012 մակնիշի 35 ԼA 798 համարանիշի և KIA մակնիշի 928 OM 61 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել վճարովի ավտոկայանատեղիի գովազդային ցուցանակին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ն հաշվառված է «Տաքսի Ռիչ» ընկերության հաշվեկշռում և որպես տաքսի է շահագործվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



