Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀԱԿ-ը չի կարող երկար ժամանակ այսպես պասիվ մնալ, երկրի վիճակը ծայրահեղ ծանր է. Վարդան Մալխասյան

ПОЛИТИКА

Հայ ազգային կոնգրես կուսակցությունն առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տիրող քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակը քննարկելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

«Մենք գտնում ենք, որ մեր երկրում վիճակը ծայրահեղ ծանր է և իրավունք չունենք անտարբեր նստելու, որովհետև Հայաստանը ոչ թե կործանման եզրին է, այլ կործանվում է ժամ առ ժամ: Գիտենք, որ պրկվել է իրավիճակը Ղարաբաղի հետ կապված հարցերում, պրկվել է իրավիճակը նաև աշխարհաքաղաքական հարցերում և հնարավոր է, որ ցնցումներ լինեն, ֆորս-մաժորային իրավիճակներ լինեն: Նման պարագայում մենք պետք է ոչ թե նստենք ու սպասենք, թե փլատակների տակից ոնց ենք փախչելու, այլ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեն. տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանը  ցուցակ է հրապարակել , թե՝ ելեք ոտքի, զենք վերցրեք և այլն և այլն, մենք նման բաներ չենք ասում, բայց երկրի վիճակը  շատ լուրջ պետք է քննարկենք և որոշենք նաև մեր առաջիկա անելիքները»,- նշեց Վարդան Մալխասյանը:

Վերջինս վստահ է, որ առանց ժողովրդի գիտակից աջակցության որևէ կուսակցություն, որևէ քաղաքական առաջնորդ չի կարող հաջողությունների հասնել: Նրա խոսքով՝ իրենք այժմ պետք է կարողանան ժողովրդին  հասկացնել, որ իրենց կողմից առաջ քաշված խնդիրները ճիշտ են:

«Մարդիկ կան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները խորքային չեն հասկանում, ոմանք հայտարարում են, թե դրանք պարտվողական խոսքեր են, ՀԱԿ-ը տարածքներ է հանձնում, հայրենիքն է վաճառում և այլն, բայց ոչ թե մենք ենք հայրենիք վաճառում, այլ իշխանությունը բռնազավթածներն են դա անում. եթե արտագաղթի տեմպերն այս ձևով շարունակվեն, ապա ոչ միայն Ղարաբաղը կամ Ղարաբաղի կողքի շրջաններն ենք կորցնելու, այլ ամբողջ Հայաստանը հետը վերցրած»,– նշեց Մալխասյանը` ընդգծելով, որ իրենք գտնում են` կարելի է Ղարաբաղի հարցը բերել օրակարգ և այս կիսապատերազմական վիճակի հարցը լուծել, բայց քչերն են սա հասկանում, իսկ մնացածն ասում են, թե մենք ուզում ենք հողեր ծախել:

«Երբ մեր ասածը հասկանալի կդառնա ժողովրդին, այդ ժամանակ, իմանալով, որ եթե կոչ անենք, ժողովուրդը մեր հետևից դուրս կգա փողոց, այդ ժամանակ էլ հենց մենք կոչ կանենք ու դուրս կգանք հրապարակ, բայց, քանի դեռ ժողովուրդը մեր ասածը չի հասկացել, մենք միայնակ մեր կուսակցության անդամներով դուրս գանք փողոց ի՞նչ անենք»,- ասաց Մալխասյանը:

Բանախոսի դիտարկմամբ՝ շատ սխալ է, որ համապետական ընտրություններից հետո տարբեր կուսակցություններ այս ամիսների ընթացքում պասիվություն են դրսևորում կամ անտարբերության են մատնել հայաստանյան քաղաքական զարգացումները:

«Արտախորհրդարանական այդ ուժերը շատ լավ գիտեն, որ եթե նրանք ինչ-որ օրակարգ ասպարեզ բերեն, ապա դա կդառնա ձայն բարբառո հանապատի, այսինքն՝ կուսակցությունները, թերևս, այս փուլում գերադասում են լռել, որովհետև ցանկացած կուսակցություն էլ գիտի, որ եթե իրենց առաջ քաշած օրակարգը հաջողության չի հասնելու, ապա լավագույն տարբերակը լռելն է, բայց ես կոնկրետ այդ լռությունը բացարձակ սխալ մոտեցում եմ համարում: Դրա փոխարեն պետք է իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել»,- կարծում է ՀԱԿ անդամը:

Նրա կարծիքով՝ իրենց այսօր ընդդիմություն հորջորջող կուսակցությունների մի մասը կեղծ ընդդիմադիրներ են և ղեկավարվում են Բաղրամյան 26-ից, իսկ մյուս մասը՝ կառույցներ չունեցող մարդ-կուսակցություններ են և եթե նրանք որևէ հայտարարություն էլ անեն, ապա որևէ մեկը նրանց չի հետևելու:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ը ևս համապետական ընտրություններից հետո պասիվություն է ցուցաբերում քաղաքական դաշտում, Վարդան Մալխասյանը պատասխանեց.

«Պատճառն աշխարհաքաղաքական զարգացումներն են։ Բացի դրանից` Ղարաբաղի հարցն է պրկվել և Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարել է չէ՞, որ եթե Ղարաբաղին վտանգ է սպառնում, ապա ինքն իր ակտիվությունը փոխելու է պասիվության , որպեսզի վերջում մեր հասցեին մեղադրանքներ չհնչեն, թե, իբրև, մենք էինք մեղավոր»:

ՀԱԿ վարչության անդամն այս համատեքստում հավելեց, սակայն, որ ՀԱԿ-ը չի կարող և չի պատրաստվում երկար ժամանակահատված այսպես պասիվ էլ մնալ:

«Ես իմ կարծիքն եմ հիմա ասում, որ մենք ուշ թե շուտ պիտի դուրս գանք փողոց, այլ ճանապարհ չկա և ժողովրդին էլ պետք է հասկացնենք, որ համատեղ ուժերով պետք է սրբենք այս երկրի հանրապետադաշնակցական աղբը: Համոզված եմ, որ մեր կուսակցության վարչության մեծամասնությունն էլ է այս կարծիքին »,-եզրափակեց Մալխասյանը:


Դիանա Դավթյան

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе