Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՌԴ-ն կարող է խանգարել ոչ թե ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, այլ դրա իրականացմանը. Արմեն Բադալյան

ПОЛИТИКА

Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք փաստաթուղթը բավական ուժեղ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով համաձայնագրի հրապարակված տեքստի մասին: Քաղտեխնոլոգն ասաց, որ եթե Հայաստանն իրականացնի այդ համաձայնագրի հիմքում դրված դրույթները, ապա ներքաղաքական կյանքում արմատական փոփոխություններ կլինեն՝ Հայաստանը կդառնա ժողովրդավար ու կձգտի դեպի Եվրամիություն: Իսկ այդ հեռանկարը, Բադալյանի խոսքով, հակասում է ռուսական հետաքրքրություններին և Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանին՝ չիրականացնել փաստաթղթով ամրագրված բարեփոխումների գործընթացը:

- Հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Դեռևս այն ժամանակ, երբ տեքստը չէր հրապարակվել, կարծիքներ կային, որ այն չի հրապարակվում, քանի որ ստորագրման գործընթացը վտանգված է: Հիմա, երբ այն հրապարակված է, կարելի՞ է ասել, որ համաձայնագիրը կստորագրվի:

- Եթե Ռուսաստանը ցանկանա, որ Հայաստանը չստորագրի այդ փաստաթուղթը, Հայաստանը չի ստորագրի՝ անկախ նրանից, թե այդ համաձայնագրի տեքստը հրապարակվել է կամ չի հրապարակվել: Նշեմ, որ պայմանագրին ամբողջությամբ չեմ հասցել ծանոթանալ, բայց այնքանով որքանով կարդացել եմ, կարող եմ ասել, որ սա բավական ուժեղ փաստաթուղթ է: Կարծիքներ կային, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ համեմատ սա բավական թույլ փաստաթուղթ կլինի, բայց քաղաքական անգամ տնտեսական մասերը, կարծում եմ, բավական ուժեղ են, հաջողված են:

Ինչ վերաբերում է նրան՝ կստորագրվի՞, թե չի ստորագրվի: Հայաստանի իշխանություններն իրենց էությամբ հակաեվրոպական են, և Ռուսաստանի իշխանությունները լավ գիտեն, որ եթե անգամ Հայաստանի իշխանությունները ստորագրեն այդ համաձայնագիրը, ապա դրանով սահմանված բարեփոխումները չեն իրականացնելու, որովհետև պայմանագիրը նրանց համար ունի PR նշանակություն: Բայց քանի որ այս փաստաթուղթը բավական ուժեղ է, այն իրականացնելու դեպքում կարող է արմատական փոփոխություններ մտցնել ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, այլև՝ ՀՀ ներքին կյանքում: Հենց այստեղ է սպառնալիքը, Ռուսաստանը կարող է խանգարել ոչ թե համաձայնագրի ստորագրմանը, այլ՝ իրականացմանը, որովհետև եթե այն իրականացվեց, ապա փոփոխությունները արմատական կլինեն, եթե ոչ, ապա երկրորդական է դառնում՝ ստորագրվո՞ւմ է այն, թե չէ, հրապարակվո՞ւմ է՝ թե չէ:

- Արմատական ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:

- Համաձայնագրում ներառված դրույթները կարող են դառնալ օրենք կամ առանձին փաստաթուղթ, մոտեցնել Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը: Եվ եթե Հայաստանն իրականում համապատասխանեցնի իր օրենսդրությանը եվրոպական օրենսդրությանը, ապա համաձայնագրի դրույթները, ուզած թե չուզած, իրականություն են դառնում, իսկ դա դրական առաջընթաց ապահովի Հայաստանի քաղաքական, տնտեսական բնագավառներում: Սպառնալիքն այստեղ է: Խնդիրը ոչ թե փաստաթուղթը ստորագրել-չստորագրելու մեջ է, այլ այն կյանքի կոչելու:

- Եթե համաձայնագրով առաջարկվող բարեփոխումները կատարվեն, դա ինչո՞ւ պետք է անհանգստացնի Ռուսաստանին:

- Եթե համաձայնագրի հիմքում ընկած բարեփոխումները դառնան իրականություն, Հայաստանը կդառնա ժողովրդավարական երկիր: Իսկ ժողովրդավարական երկիրը ձգտում է դեպի Եվրամիություն, ոչ թե եվրասիական համագործակցություն: Վտանգն այստեղ է: Եթե Հայաստանն իրականացրեց այդ բարեփոխումները, ապա կփոխվի ընտրական գործընթացի որակը, կվերականգնվի ընտրական ինստիտուտը, ժողովրդավարությունը, իսկ ժողովրդավար երկիրը ձգտում է դեպի Եվրամիության:

- Նկատի ունեք, որ Ռուսաստանը վախենում է, որ Հայաստանը դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից:

- Համաձայնագիրը վավերացնելուց և այն իրականացնելուց որոշ ժամանակ անց նման խնդիր կարող է առաջանալ: Սա կախված է նրանից, թե ինչ տեմպերով ու ինչ ծավալով ՀՀ-ն կյանքի կկոչի Եվրամիության հետ համաձայնագրի հիմքում դրված բարեփոխումները: Եթե Հայաստանը մոտեցնի իր օրենսդրությանը ԵՄ օրենսդրությանը, ինքնըստինքյան կհեռանա Եվրազեսից, որովհետև ԵԱՏՄ մի շարք օրենքներ հակասության մեջ կմտնեն ԵՄ օրենքներին:

- Ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանությունները հակված են կյանքի՞ կոչել ԵՄ հետ համաձայնագիրը, թե՞ ձևական հարթության մեջ պահել այն՝ ցույց տալու համար, որ «և-և»-ի քաղաքականությունը հաջողված է:

- Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները առաջ են տանում «և-և»-ի քաղաքականությունը, ուզում են ցույց տալ, որ տեսեք՝ երկու միությունների հետ էլ համագործակցելու վերաբերյալ մեր որդեգրած քաղաքականությունը կյանքի կոչվեց: Կարծում եմ, որ ԵՄ-ից է կախված՝ Հայաստանը կիրականացնի՞ այս փաստաթղթի հիմքում դրված դրույթները, թե՞ կօգտագործի բացառապես որպես PR քայլ: Նրանց վերաբերմունքից կախված կլինի՝ Հայաստանն ինչ քաղաքականություն կորդեգրի դրույթների իրականացման հարցում: Եթե ԵՄ-ն խիստ եղավ, ապա ստիպված կլինի կյանքի կոչել այն: Բայց եթե ԵՄ-ն անգամ խիստ էլ չեղավ, PR իրականացնելու համար Հայաստանն ամեն դեպքում որոշ դրույթներ պետք է կյանքի կոչի, իսկ դրանք կազդեն ներքաղաքական կյանքի որակի վրա:

- ԵՄ-ն շահագրգռվա՞ծ է ստիպել Հայաստանին՝ իրականացնել այդ դրույթները:

- Եվրամիությունն ուզում է Հարավային Կովկասում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը: Վրաստանի պարագայում Եվրամիությունը հաջողեց, հիմա եթե Հայաստանին ու Ադրբեջանին էլ կցեն իրենց, ապա Ռուսաստանն այստեղ էլ անելիք չի ունենա: Այդ գործընթացը բավական երկար ժամանակ է պահանջում: Եմ-ի շահերը այստեղ են՝ դուրս բերել ՌԴ ազդեցությունն այս գոտում, ամրացնել իրենց ազդեցությունը, համագործակցել Իրանի հետ: Սա բարեգործություն չէ, այնպես չէ, որ ուզում են, որ Հայաստանը դառնա ժողովրդավար ու վերջ, ոչ, ԵՄ-ն մեծ քաղաքական ու տնտեսական ակնկալիքներ ունի:

 

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе