Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպահայերի 4-րդ համագումարին

ОБЩЕСТВО

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելի «Հայ տանը» մեկնարկել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը, որին մասնակցում են  Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը,ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար ԷդվարդՆալբանդյանը,  ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համագումարին բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Նա արժևորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու և իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ: Նա խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, անում հնարավոր ամեն ինչ՝ տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու և ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին:

Ներկաներին իր պատգամը հղեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ ազգային պահանջատիրությունըՀայ եկեղեցու, մասնավորապես Կիլիկիո Կաթողիկուսության համար սովորական դատ չէ, այլ կենսական խնդիր է: Հայոց ցեղասպանությունից հետո Կիլիկիո Կաթողիկոսությունը դարձել է աքսորական՝ հաստատվելով Հալեպում, Դամասկոսում, Երուսաղեմում, Կիպրոսում, Բեյրութում, Փարիզում և, ի վերջո հանգրվանել է Անթիլիասում: Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում յուրաքանչյուր հոգևոր առաջնորդ յուրովի է պայքարել՝ Հայդատը դարձնելով օրակարգային: Արամ Ա կաթողիկոսը նշեց,  որ մեր ժողովուրդը մշտապես միջազգայինհանրության օրակարգում է պահել ազգային պահանջատիությունը՝ այժմեականացնելով, քաղաքականացնելով ևմիջազգայնացնելով Հայ դատը: Նա մասնավորապես ասաց. «Մեր ազգային պահանջատիրությունը մեր նեղազգային սահմաններից դուրս եմ տեսնում. մեր դատը մարդու իրավունքների դատ է, իսկ մարդկայինիրավունքները աստվածային իրավունքներ են»: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կարևորեց Հայոցցեղսպանության ճանաչման և դատապարտման, հետևանքների վերացման գործընթացը իրավական դաշտտեղափոխելը:

Համագումարի մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նա կարևորել է նման ներկայացուցչական հարթակում համազգային խնդիրների արծարծումը: Սփյուռքի նախարարն անդրադարձել է հայերի ակտիվ մասնակցությանը եվրոպական քաղաքակրթության  զարգացման գործում, ինչպես նաև եվրոպական արժեհամակարգի ազդեցությանը հայ մշակույթի զարգացման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացում: Նա մասնավորապես ասել է. «Իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել եվրոպական արժեքներն ու գաղափարները դավանելու համար՝ արդարամտություն, ազատամտություն, բազմակարծություն, հանդուրժողականություն,  արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին թուրքական բռնապետերի համար, ուստի և լռեցվեցին ամենաբիրտ և սահմռկեցուցիչ եղանակով՝ Ցեղասպանությամբ:  Դիպուկ է բնութագրել նրանց դեռևս համիդյան կոտորածների ժամանակ  Մեծ Բրիտանիայի չորս անգամ  վարչապետ դարձած Ուիլյամ Գլադստոնը. «Թուրքերը ուր որ գնացին՝ արյան մի լայն հետք թողեցին իրենց հետևից և ինչքան տարածվեց նրանց տիրապետությունը, այնքան անհետացավ քաղաքակրթությունը ..»: Եղեռնազարկ, հայրենազարկված հայի առաջ Եվրոպան իր դռները բացեց, քանզի արդեն ճանաչում էր նրա պրպտող տեսակն ու ստեղծարար միտքը: Հայերը դարձան մոլորակի բնակիչ, Հայաստանի դեսպաններն ամենուր և Հայոց պետության  հետ  շարունակում են պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար: Պայքարում ենք  բոլոր տեսակի ցեղասպանությունների բացառման, չկրկնվելու  համար, ինչը նաև  համայն մարդկության խնդիրն է: Դեռևս 1919թ. Թուրքիայի  ռազմական դատարանը մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, այսպիսով՝ ուղղակի կերպով ընդունելով Ցեղասպանության փաստը: Այս պարագայում ի՞նչն է այսօր՝ մեկ դար անց, կաշկանդում աշխարհին, նաև՝  եվրոպական   շատ  երկրների,  վերջնականապես դատապարտելու   Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված ոճիրը՝ ցեղասպանությունը: Այսօր ժողովրդավարության մի  փոքրիկ  կղզյակի վերածված Արցախը դեռ ունի խնդիր  ազգերի    ինքնորշման   միջազգային     իրավունքը     իրացնելիս:  Աշխարհը վաղուց դատապարտել և չեղարկել է ստալինյան բոլոր որոշումները,  սակայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բռնակցման այս որոշումը, չգիտես ինչու, դեռևս ուժ ունի, և այդ է պատճառը,  որ  Ադրբեջանը  շարունակում է   իր  հոխորտանքները:  Եթե Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա  դրանից տասնամյակներ անց հայկական հանրապետությունները շրջափակված են հարևան երկու պետությունների կողմից՝ սահմանափակելով մարդու ազատ    տեղաշարժվելու     իրավունքը»։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև Սփյուռքում հայապահպանությանը՝ նշելով, որ այն մեկ ամիս առաջ տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համահայակական համաժողովի առանցքային ուղղություններից մեկն էր: 

Համագումարի շրջանակներում ընթանում են կլոր սեղան-քննարկումներ «Ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում», «Թուրքական և ադրբեջանական լոբբին Եվրոպայում» և «Հայապահպանությունը որպես գոյատևման հիմնական գործոն» թեմաներով:

Համագումարն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանում: Տեղի կունենա երկու կլոր սեղան-քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչում: Հիմնական փուլեր և մարտահրավերներ» և «Հարավային Կովկաս: Մարգինալացում և նոր հեռանկարներ» թեմաներով:

 

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan