Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը

ОБЩЕСТВО

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց  խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով հանդես եկավ հիմնական զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով ընձեռված հնարավորությունից` ես հետաձգում եմ հարցի քննարկումը: Մենք պետք է խմբակցությունում քննարկենք ներկայացված առաջարկները և ներկայացնենք լրամշակված նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զեյնալյանը: 

Մինչ այդ, ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով, որը միջադեպի վերաբերյալ եզրակացություն կներկայացնի Ազգային ժողովին: «Առաջարկում ենք հանձնաժողովի գործունեության ժամկետ սահմանել երկու ամիս` անհրաժեշտության դեպքում մեկ ամսով երկարաձգելու պայմանով: Առաջարկում ենք հանձնաժողովների անդամների թիվը սահմանել 10 հոգի պատգամավորների թվի համամասնությամբ: Սահմանված են հանձնաժողովի լիազորություններն ու իրավունքները, որոնք են հարցմամբ դիմել պաշտոնատար անձանց, ստանալ անհրաժեշտ նյութեր, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքները: Հանձնաժողովի գործունեությունը դադարում է եզրակացության ներկայացմամբ»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ  էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նպատակն է միջադեպի ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովին: «Օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից նման վարքագիծ դրսևորելն անընդունելի է: Պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները»,- ընդգծեց Զեյնալյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ներկայացնելով իր տեսակետը, միջադեպը քննելու և եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ, ընդգծեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը նպատակահարմար չի համարում, քանի որ իրականում շատ դժվար կլինի ապացուցել, թե Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես վերջինս պնդում է: «Միջադեպի մասնակից մի կողմը պնդում է, որ մյուս կողմը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ մյուս կողմը պնդում է, որ ինքը բռնցքամարտով է զբաղվել և զլացել է իր հմտությունները կիրառել: Այսինքն, պարոն Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է պարոն Փաշինյանի վրա: Մենք միջադեպի տեսագրություն էլ չունենք, որ կարողանանք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և շատ բարդ կլինի ինչ-որ բան ապացուցել ու եզրակացություն ներկայացնել: Հետևաբար, կարծում եմ, որ այս պայմաններում ինչ դիրքորոշում էլ արտահայտենք, ինչ-որ տեղ սուբյեկտիվ է ընկալվելու: Ես կարծում եմ, որ հասարակությունն արդեն տվել է այս ամենի  գնահատականը: Ես` որպես պատգամավոր, դեմ եմ նման երևույթներին: Այդպիսի երևույթները պետք է արմատախիլ արվեն: Ազգային ժողովը ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի: Դրա համար շատ վայրեր կան: Ես մնում եմ այն կարծիքին, որ ինչ որոշում էլ հիմա մենք ընդունենք, մյուս կողմը մեզ մեղադրելու է սուբյեկտիվության մեջ»,- եզրափակեց պատգամավորը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հանձնաժողովը հենց ստեղծվում է նրա համար, որպեսզի քննարկի` կա՞ն ապացույցներ արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, թե չկան: «Մենք կոնկրետ պնդում ենք անում, որը պետք է քննարկվի: Մենք պետք է հասկանանք, թե ոնց ենք միասին աշխատելու: Սա մեր պնդումն է, եթե կա հակառակ պնդումը, հակառակ նախագիծը, ներկայացրեք այդ նախագիծը: Սա է այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք: Ուզում եք կողմ քվեարկել այս նախագծին, կողմ քվեարկեք, չեք ուզում` մի քվեարկեք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության  մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր առաջարկները: Նա նշեց, որ միջադեպը կարելի է քննել և դրա վերաբերյալ եզրակացություն տալ մեկ ամսվա ընթացքում` նշելով, որ ի սկզբանե հանձնաժողովի գործունեության համար 2 ամիս ժամկետ սահմանելու դեպքում խնդրի քննարկումը կարող է ձգձգվել: «Ես ինքս շահագրգռված եմ, որպեսզի հարցի ուսումնասիրությունը կատարվի արագ և ներկայացվի համապատասխան եզրակացությունը: Նախագծի հեղինակը կարող է հիմա հայտարարել, ընդունելի են իմ առաջարկները, թե ոչ, կարող է նաև մինչև երկու շաբաթով հետաձգել հարցի քննարկումը, որպեսզի բերվի լրամշակված տեքստը, և մենք կարողանանք դրան անդրադարձ կատարել»,- նշեց Թովմասյանը:

Թովմասյանի ելույթից հետո Արտակ Զեյնալյանը հայտարարեց հարցի քննարկումը հետաձգելու մասին, որպեսզի քննարկեն և ներկայացնեն նախագծի լրամշակված տարբերակը:

 

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan