Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վահե Հովհաննիսյան. «Մենք ի վիճակի ենք բոլորովին այլ մակարդակի երկիր ունենալ»

ПОЛИТИКА

«Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենց նախաձեռնությունն այս պահին չունի քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորություն և լծակներ, բայց քանի որ խմբում հավաքված մարդիկ չեն կարող անտարբեր լինել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոշել են երկրի զարգացմանն ու առաջընթացի ապահովմանը նպաստող տարբեր առաջարկություններ ներկայացնել իշխանություններին:

Այս կամ այն ոլորտը թվայնացնելու գաղափարն առաջարկելով` խմբի անդամները հստակ նախանշում են, թե կոնկրետ ինչից պետք է սկսել ու ինչ պետք է անել երկրում համատարած թվայնացման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:
«Մեր աշխատանքային խմբերն այս պահին աշխատում են առաջարկություններ մշակելու ուղղությամբ, որն անպայման ուղարկելու ենք իշխանության համապատասխան օղակներին, քանի որ նրանք պետք է այն կյանքի կոչեն: Բացի այդ, փորձելու ենք մեր առաջարկությունների շուրջ հանրային քննարկումներ կազմակերպել»,– ասաց Վ. Հովհաննիսյանը:

Արդեն իսկ կան ոլորտներ, որոնք թվայնացված են, և ասել, որ այս ոլորտում ոչինչ արված չէ, սխալ կլինի, բայց որքանո՞վ է այն իրականում նպաստում հանրային կյանքն առավել արդյունավետ կազմակերպելուն, պարզ չէ: Թվայնացված պետության և հասարակայնության գաղափարը ներդնելու համար, բանախոսի կարծիքով, քաղաքական որոշում է պետք: Բայց կրկին հարց է ծագում, թե արդյոք բոլո՞րն են ի վիճակի օգտվել եղած գործիքներից, և նրանք, ովքեր թվային տեխնոլոգիաներից օգտվել չեն կարողանում, ողջ կյանքը թվայնացնելու դեպքում արդյոք չե՞ն դառնա տեղեկացված հասարակության «զոհը»:

Հանուն անկեղծության նշենք, որ նույնիսկ նրանք, ովքեր քիչ թե շատ տիրապետում են եղածին, կրկին միշտ չէ, որ կարողանում են պետք եղած գործիքներից արդյունավետ օգտվել: Այսինքն, առանց համապատասխան գիտելիքի և գործիքակազմի, նույնիսկ պարզունակ է մտածել, թե 100 տոկոսով թվայնացված միջավայրում ապրելը կնպաստի՞ ավելի պաշտպանված ու անհոգ ապրելուն:

Ինչ վերաբերում է թվայնացման միջոցով Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանը, ապա այստեղ էլ պարզ չէ, թե առաջարկվող բանաձևերը որքանով կնպաստեն կապերի ամրապնդմանը, եթե դրա հետևում կրկին չլինի կազմակերպված ու հետևողական աշխատանք: Այսինքն, ավելի շուտ ոչ թե քաղաքական կամքն է խանգարում, այլ այն, որ մեր հասարակությունն ավելի իներտ է: Լայնախոհության բացակայությունն էլ գումարվելով եղածին, ստեղծում է կոնստանտ մի իրավիճակ, որից դուրս գալու համար կրկին պետք է բավականին ջանք, եռանդ ու միջոց ներդնել: Այսինքն, հասարակությունն ավելի շատ ոչ թե աշխարհի հետ համընթաց քայլելու, այլ ինքնակազմակերպվելու կարիք ունի, որի մասին կրկին միայն խոսվում է, սակայն այդպես էլ որևէ քայլ չի արվում: Այստեղ պարզ չէ լոկ մի հարց, թե ով պետք է այն նախաձեռնի ու իրականացնի՝ իշխանություննե՞րը, թե՝ ընդդիմախոսները:

«Քայլ առ քայլ զարգացում իրականացվում է նույնիսկ Մոզամբիկում, և մեզ մոտ էլ որոշակի քայլեր արվել են, բայց դա ամենևին էլ թվայնացված պետության ու հասարակայնության բարձրակետը չէ: Եվ իշխանության ներսում, և իշխանությունից դուրս կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ պետք է անել, սակայն դա բացառապես գործող իշխանության ու պետության խնդիրն է», համոզված է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչը:

Վ. Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ ինքն ամենևին էլ իլյուզիաներ չունի, որ մի օր պետական մարմինների ներկայացուցիչները կթողնեն իրենց գործերը և կասեն, թե ինչ լավ բան են նախաձեռնել, բայց չի էլ բացառում, որ մի օր այն կարող է հանգեցնել լուրջ համագործակցության:

«Եվ ամենևին էլ պետք չէ մասնագետ լինել, հասկանալու, թե համաշխարհային տենդենցներն ուր են հասել, իսկ մենք հիմա որտեղ ենք գտնվում: Ու եթե երկիրը չունի փող, էներգակիրներ, շատ բնակչություն, բայց փոխարենն ունի բավականին մեծ հնարավորություն երկիրը տեխնոլոգիական ճանապարհով զարգացնելու համար, ուրեմն պետք է լավ բռնի այդ թելից ու արագ զարգանա: Մենք ի վիճակի ենք ավելացնել թե՛ մեր զարգացման տեմպերը և թե՛ կարող ենք առաջ անցնել մյուսներից: Այդ դեպքում մենք բոլորովին այլ կարգի պետություն կունենանք, որի հնարավորությունն ունենք, մնում է դրանից օգտվենք»,– ասաց Վ. Հովհաննիսյանը:

Արմինե Գրիգորյան

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе