Հայաստանի Մ19 աղջիկների հավաքականը պարտվեց Շոտլանդիային
СПОРТՀայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը զիջել է Շոտլանդիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 18-ին՝ Հունգարիայի Շոմբատելի քաղաքի Կիրայի մարզական կենտրոնում կայացավ մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի առաջին տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0: 62-րդ րոպեին Լորեն Դեվիդսոնն առաջ մղեց Շոտլանդիայի հավաքականին` 1:0: 83-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Լենա Անդրիասյանը՝ 2:0: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց շոտլանդուհիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



