Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ...
ЭКОНОМИКАPast.am-ը տեղեկացնում է. Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի չորս անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք ու երկու հասարակական նշանակության շինություն:
Նրան են պատկանում «VAZ 21213» մակնիշի մարդատար ու «GAZ 3302–418» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Հարությունյանը «զերծ» չի մնացել նաև ներդրումներից: Ըստ իր հայտարարագրի՝ 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս ունի: Միաժամանակ հայտարարագրել է փոխառություններ, որոնք կազմել են 1500 եվրո, 4 հազար ԱՄՆ դոլար ու 5 միլիոն 300 հազար դրամ:
Եկամուտները կազմել են 3 միլիոն 548 հազար դրամ, որից 2 միլիոն 205 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացածն էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճար: Նա, ըստ էության, նաև տարբեր արժույթների սիրահար է. դրամական միջոցները հաշվվում են 3 միլիոն 500 հազար դրամ, 15 հազար 700 դոլար, 150 հազար ռուբլի, 9500 եվրո ու 1000 ֆունտ ստեռլինգ: