Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
СПОРТԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ներկայացուցիչ Կարուշ Ղուկասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 162 կգ, դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդ գլխավերևում պահեց 197 կգ և նորից փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 359 կգ արդյունքով Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:
Ավելի վաղ 85 կգ քաշային կարգում չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը:
Լուսանկարը՝ Mediamas-Sport
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



