Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դեռ 15 տարի կարող ենք շահագործել ատոմակայանն անվտանգ ռեժիմով. Սերգեյ Բագրատյանը՝ Ատոմակայանի փակման մասին

ПОЛИТИКА

Tert.am-ը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ զրուցել է Մեծամորի ատոմակայանի փակման հնարավորության մասին: Բագրատյանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում նշված է փակման մասին, սակայն ժամկետներ ասված չեն: Նրա խոսքով՝ սա ցուցիչ է, որ ժամանակ է տրվում այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ որոնել: Սերգեյ Բագրատյանը հույս ունի, ավելին՝ համոզված է, որ  ԱՄՆ-ի՝  վերականգնողական էներգետիկ ոլորտում 8 մլրդ ներդրումը կյանքի կկոչվի: Բագրատյանի խոսքով՝ եվրոպական երկրներում Ատոմակայանի այլընտրանք գտնելուն պես փակում են դրան, քանի որ առանց ատոմակայանի ավելի անվտանգն է:

- Պարո՛ն Բագրատյան, օրերս հրապարակվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը, որտեղ տեղ էր գտել Մեծամորի ատոմակայանի փակման հարցը՝ հաշվի առնելով նաև այն, որ շահագործման ժամկետն անցել է: Ի՞նչ եք կարծում ՝ սա վտանգավոր չէ ՀՀ-ի համար։

- Այո՛, ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում կա Ատոմակայանի փակման հարցը, բայց ժամկետներ նշված չեն: Սա նշանակում է, որ ԵՄ-ն հաշվի է առնում  ՀՀ էներգետիկ անվտանգության հրատապ խնդիրը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ ժամանակ պետք է տրամադրել փակելու համար, բայց, անպայման, մինչ այդ հարկավոր է ստեղծել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, որպեսզի փոխլրացվեն մեր էներգետիկ կարիքները: Եթե մենք ԵՄ-ի շնորհիվ կարող ենք այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կառուցել և հզորությունները մեծացնել, այսինքն՝ կոնպենսացնենք Ատոմակայանի կողմից արտադրվող Էներգիայի չափը, որը էներգետիկ հզորության մոտ 40 տոկոսն է, ապա ավելի անվտանգ է առանց ատոմակայան շարունակել արդյունաբերության, տնտեսության զարգացումը: Հակառակ դեպքում` մենք կունենանք էներգետիկ ճգնաժամի խնդիր:

- Հայաստանում Ատոմակայանը միայն էներգետիկ հարց չի լուծում, այն նաև դիտարկվում է ռազմավարության ու անվտանգության համատեքստում: Ի՞նչ եք կարծում՝ ավելի շահեկան է գնալ վերանորոգմա՞ն , թե՞ փակման ճանապարհով՝ հաշվի առնելով նաև այն, որ ատոմակայան ունեցող երկրների վրա հարձակվելիս երկար են մտածում։

- Այնպես չէ, որ մենք, գտնվելով պատերազմի մեջ, ունենք այնպիսի քաղաքակիրթ հակառակորդ, որը հաշվարկի ռիսկերը, որ Ատոմակայանի վնասման դեպքում կվնասվեն ոչ միայն հայկական, այլ Ադրբեջանական տարածքներ: Չեմ կարծում, որ մեր հակառակորդն այդքան խոհեմություն ունի: Այստեղ մենք պետք է ավելի շատ հաշվարկենք այն վտանգներն ու վնասերը, որը կարող է  կրել մեր հասարակությունն ու երկիրը: Տարիների ընթացքում ապացուցվել է՝ որևէ ատոմակայան անվտանգ չէ, բայց ատոմակայանի շահագործման կանոնների հետ կապված մենք այս պահին ունենք միջազգային փորձագետների դրական եզրակացությունը, այսինքն՝ ատոմակայանը կարող է շարունակել իր աշխատանքը: Չեմ կարծում, թե այսօր Ատոմակայանի խնդիրը հրատապ  է, բայց, իհարկե, պետք է ընդգրկել ռազմավարական ծրագրում և մտածել այլընտրանքներ փնտրելու մասին: Նույն Եվրոպայում` մասնավորապես Գերմանիայում,  ատոմակայանների փակման խնդիր է դրվում, քանի որ առաջնային մտածում են իրենց հասարակության անվտանգության մասին: Եվրոպական երկրներում հենց Ատոմակայանին կարողանում են այլընտրանք ստեղծել, անմիջապես փակում են:

- Ատոմակայանին այլընտրանք են ՀԷԿ-երը, իսկ այսօր բնապահպանների կողմից լուրջ դժգոհություն է առաջացում ՀԷԿ-երի գործունեությունը, քանի որ գետերն են չորանում և այլն:  Հնարավո՞ր է՝ շուկայում նոր ՀԷԿ-եր  հայտնվեն, նոր խնդիրներ չե՞ն առաջանա:

 

- Որպեսզի նոր խնդիրների առաջ չկանգնենք, պետք է շատ արագ արևային էներգետիկայի ոլորտը զարգացնենք ՀՀ-ում, գերոթերմալ ջրերի էներգետիկան զարգացնենք և այլն: ԱՄՆ-ն հենց այս ուղղությունները նկատի ուներ, երբ  հայտարարեց, թե նախատեսում է մինչև 8 մլրդ ներդրում անել էներգետիկ ոլորտում։ Փոքր ՀԷԿ-երը սահմանափակ  ռեսուրսն են, ասել, որ կշարունակվի փոքրի ՀԷԿ-երի շահագործումը, ճիշտ չի լինի: Ծրագիրը նայել եմ, ու կարծես թե քիչ քանակով  նոր ՀԷԿ-եր պետք է կառուցվեն: Շատ մեծ նոր ծավալ չկա, բայց այն, ինչ կա պետք է կարգի բերել՝ համապատասխանեցնելով բնապահպանական նորմերի: Վստահաբար կարող եմ ասել, որ որոշակի ՀԷԿ-երի պարագայում  խաթարվում է տվյալ տարածքի բնականոն զարգացումը, բայց դրանք լուծելի խնդիրներ են:

- ԱՄՆ դեսպանի՝ 8 մլրդ դոլարի ներդրման մասին հայտարարությունը վերաբերում էր վերականգնողական էներգետիկային ոլորտին, իսկ ՀՀ-ում համակարգը մենաշնորհված է: Ինչպես նաև կա ռուսական գործոնը, չե՞ն բախվելու ռուս-ամերիկյան շահերը:

- Այս հարցը քննարկել ենք, բայց նկատենք, եթե Միացյալ նահանգների դեսպանի մակարդակով է  հայտարարություն արվում, ապա դա քաղաքական հայտարարություն է և առանց պետդեպարտամենտի հետ համաձայնեցնելու նման հայտարարություն չէր արվի: Առաջարկը չի արվել ցանկությունների դաշտում, այլ արվել է ռեալ ծրագրերի դաշտում: Վստահ եմ՝ ի վերջո ԱՄՆ–ն իրականացնելու է այդ ծրագիրը:

- Պարո՛ն Բագրատյան, որտեղի՞ց նման վստահություն, հաշվի առնելով, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը հայկական կողմը չարձագանքեց:

- Եթե այդ պահին չի եղել, դեռ չի  նշանակում, որ մոտ ժամանակներս չի լինի, կարծում եմ՝ արձագանք կլինի անպայման: Մենք մոտ ժամանակներս պետք է հստակ այլընտրանքներ ունենանք, մենք չենք կարող միայն մի ընկերության կամ պետության շահերի դաշտում լինել, մենք պետք է ունենանք այլընտրանքներ, որը մեր ազգային շահը միշտ զգոն կպահի: Երբեք չի կարելի որևէ մեկի, նույնիսկ ռազմավարական դաշնակցի վրա հույս դնել, մեզ այլընտրանք է անհրաժեշտ, մենք մեր հարաբերությունները պետք է կառուցենք նաև մյուս հզոր խաղացողների հետ: Նաև սրա շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել արտաքին անվտանգության հետ կապված ռիսկերը:

- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Մեծամորի Ատոմակայանը փակվելու է և որքա՞ն ժամանակ հետո:

- Իմ հաշվարկներով՝ դեռևս մինչև 15 տարի մենք ի վիճակի ենք անվտանգ ռեժիմով շահագործել Ատոմակայանը:

- Հաշվի առնելով, որ Ձեր խմբակցությունում ՀԷԿ-ունեցող պատգամավորներ կան, ի՞նչ եք կարծում՝ Ձեր քաղաքական միավորը կարո՞ղ է անաչառ դիտարկել Ատոմակայանի փակման հարցը, չէ՞ որ փակումն իրենց շահերից է բխում:

- Որևէ գործարար, լինի մեր կամ այլ խմբակցությունից, չի կարող և իրավունք չունի իր շահը բարձր դասել պետական շահից: Այդ գործարարը կհամարվի կոնկրետ երկրի շահերի  դավաճանող գործիչ, բայց որևէ մեկը նման պիտակավորմամբ չի կարող ապրել երկրում: Հետևաբար, մեր  խմբակցության գործարարներն էլ իրենց շահը չեն կարող բարձ դասել պետական շահից:

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе