Կանացի սեքս-զբոսաշրջությունը Քենիայում• սեքս եվրոպացի տարեց կանանց հետ՝ հանուն փողի
ЛАЙФՔենիայում լայնորեն տարածված է այսպես կոչված «ռոմանտիկ զբոսաշրջությունը», երբ տարեց եվրոպացի կանայք վճարում են երիտասարդ քենիացի տղամարդկանց ընկերակցության համար ու ոչ միայն •••
2009 թվականին Սոֆի Ամալի Կլուգարտը ուղևորվեց Քենիայի մայրաքաղաք Մոմբասա ոչ կոմերցիոն ActionAid կազմակերպության շրջանակում:
Մի անգամ լողափին նա նկատեց տարեց եվրոպացի կանանց, ովքեր սիրաբանում էին երիտասարդ քենիացիների հետ: Նա իմացավ, որ գոյություն ունի այսպես կոչված «ռոմանտիկ զբոսաշրջություն», երբ միայնակ տղամարդիկ ու կանայք գալիս են աղքատ երկրներ՝ որոնելու կողակիցների, ովքեր համաձայնում են կատարել իրենց քմահաճույքները՝ փողի, նվերների անվճար սննդի դիմաց,-գրում է Past.am-ը:
«Այդ տարեց կանանց մտադրությունը ակնհայտ էր»,- խոստովանում է լուսանկարիչը:
Մոմբասայի հյուրանոցներում բազմաթիվ եվրոպացի զբոսաշրջիկներ կան, ովքեր մենակ են գալիս հանգստանալու: Հյուրանոցներում բոլորը գիտեն զբոսաշրջիկների ու տեղացիների հարաբերությունների մասին: 
Կանայք հաճախ սկսում են քենիացիների հետ հանդիպել միայնակ լինելու պատճառով: Իսկ տեղացի տղամարդիկ ապրում են չքավորության մեջ: 
Կին զբոսաշրջիկների մեծ մասը ժամանում է Գերմանիայից, Շվեյցարիայից, Արևելյան Եվրոպայից ու Բրիտանիայից: Հաճախ դրանք հարուստ, գեր ու տարեց կանայք են: 
Տղամարդիկ հաճախ ելք են որոնում իրենց ուղեկիցների միջոցով Քենիայից Եվրոպա տեղափոխվելու համար:



